Այսօր «Հայացք» ակումբում «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանն անդրադառնալով քարոզարշավին՝ ասաց, որ իրենց կուսակցության համար առաջին շաբաթը դրական է եղել, գրեթե ամեն օր բակային հանդիպումներ են ունեցել, լսել մարդկանց, ծանոթացել խնդիրներին. «Հասարակության արձագանքը եւս մեր կուսակցության առաջարկների հետ կապված դրական է լինում: Մենք կարծում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից պետք է իրականացվի տրանսպորտի հետ կապված հարցերի կարգավորումը, երկրորդ կարեւոր կետը մեր ծրագրի հետեւյալն է, կարծում ենք, որ համատիրությունների համակարգը պետք է վերացվի»:
Առաքելյանը նշեց. «Մենք, անձերի, ուժերի դեմ չենք պայքարում եւ միակ ուժն ենք, որը երբեք իշխանություն չի ունեցել, մեր պայքարը այն է, որ մեր ծրագրով հասնենք մի շարք խնդիրերի լուծումների»:
Նա չբացառեց համագործակցությունը որեւէ ուժի հետ, բայց դաշինք կազմել չեն մտածում:
Հարցին, թե ինչու պետք է ընտրողը ձայն տա «Առաքելությանը», չէ որ նրանց չեն ճանաչում, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Իսկ մնացածին, որ ճանաչում են ի՞նչ… Մենք չենք եկել ազգը փրկելու, ինչպես, որ շատերն են ասում, իսկ այս ընտրությունները մեզ համար սկիզբ է»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ