Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Նազարյանն` իր պաշտոնանկության եւ փոխոստիկանապետ նշանակվելու մասին

Ապրիլ 16,2013 11:23

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր աշխատանքից ազատվելու եւ նոր պաշտոնի անցնելու մասին տարածված տեղեկությունները:

«Կարծում էիք, տխուր եմ լինելու, ոչ, այսօր մեր տոնն է,  ուրախ եմ»,- ուրախ ձայնով ասաց Ներսես Նազարյանը`  հավելելով, որ անպայման մասնակցելու է այսօր ոստիկանության օրվան նվիրված միջացաոռւմներին: Նա հերքեց տեղեկությունները, թե  իր աշխատանքից ազատվելը ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում արձանագրված միջադեպերի հետ կապ ունի:

Երեւանի նախկին ոստիկանապետը նշեց, որ չի տխրել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումից, ոչ էլ ուրախացել, նորմալ է վերաբերում այդ ամենին: Մյուս կողմից էլ, Ներսես Նազարյանն ասաց, որ կկարոտի իր աշխատանքը, 10 տարի այդ պաշտոնում է եղել: «Երկար ժամանակ շփվում ես, աշխատում ես նույն կոլեկտիվի հետ, դժվար է իհարկե, բայց նման շարժային փոփոխություները պետք են, պետք են, որպեսզի ավելի  թարմ ուժով գան աշխատեն, նոր ոճով, ավելի  երիտասարդ կադրեր»,- ասաց Ներսես Նազարյանը:

Երեւանի նախկիին ոստիկանապետն անհրաժեշտ է եւ դրական է համարում նման տեղաշարժերը, «Երկար ժամանակ նույն տեղում լինելը այդքան էլ լավ չէ, որ երկար աշխատում ես, փոփոխության կարիք կա, որը նորմալ է, շատ բնական է:Նոր աշխատելաոճ կլինի, նոր ձեւ կլինի»,- ասաց նա` շեշտելով, որ Աշոտ Կարապետյանը միանշանակ իր գործի արժանի շարունակողը կլինի, վերջինս երկար ժամանակ տարբեր տեղեր ոստիկանապետ է աշխատել, մեծ փորձ ունի, կարեւորը` գիտի քաղաքը,քաղաքի պրոբլեմները:

Ներսես Նազարյանի համար իր աշխատանքից ազատվելը անակնկալ էր: «Իհարկե, անակնկալ էր, բայց նման հարց չկա, ամեն վայրկյան քեզ կարող են տեղափոխել, հրաման տալ, պարտադիր չէ, որ այդ մասին նախապես իմանաս»,- ասաց նա` շեշտելով, որ ոստիկանության յուրաքանչյուր պաշտոն իր համար ընդունելի եւ հարազատ պաշտոն է, որտեղ որ լինի, կշարունակի լրագրողների հետ նորմալ շփվել: Բանն այն է, որ երեկ ժամը 19.00-ի սահմաններում, երբ լրատվամիջոցներում ընդամենը տարածվել էր Աշոտ Կարապետյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները, NEWS.am-ի թղթակիցը մի քանի անգամ հեռախոսազրույց էր ունեցել Ներսիկ Նազարյանի հետ, սակայն այդ ժամանակ նա եւս տեղյակ չէր իր պաշտոնանկության մասին: Նա նշեց, որ իր պաշտոնանկության մասին իմացել է ոչ թե լրատվամիջոցներից, այլ տեղյակ է պահել իր ղեկավարությունը:

Երեւանի նախկին ոստիկանապետը, իր խոսքով, պատրասվում է հանգստանալ եւ զբոսնել քաղաքում: «Ոստիկան եմ կադրերի ռեզերվում, մինչեւ նոր նշանակումը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ճիշտ են տեղեկությունները, որ ձեր փոխոստիկանապետ են նշանակելու, նա պատասխանեց. «Ոչ, նման բան ով է ասել, ես նման բան ասե՞լ եմ: Ես զինվորական եմ, որտեղից որ նշանակեն, այնտեղ էլ կգնամ կաշխատեմ»:

Նա հավաստիացրեց, որ իր` փոխոստիկանապետ նշանակվելու մասին ոչ մի տեղեկություն չունի, որտեղ որ նշանակեն, իր համար տարբերություն չկա, կգնա եւ կաշխատի:

Ինչ վերաբերում է Հայաստանի փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի փոխարեն իրեն նշանակելուն, նա նշեց, որ նույնիսկ նման խոսակցություններ չեն եղել: «Աֆյանին ինչի՞ համար ազատեն աշխատանքից, Աֆյանը պրոֆեսիոնալ մարդ է, իր ծառայությունը գիտի, աշխատանքը գիտի, նման խնդիր չկա»,- ասաց Ներսես Նազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930