Ֆրանսիայի Լիլ քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական միջազգային մրցաշարում խաղացվել է չորս տուր: Խարկովաբնակ հայ շախմատիստուհի, կանանց միջազգային գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, չորս տուրից հետո վաստակել է 3,0 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 61-րդից բարձրացել 19-րդ հորիզոնական: Նույնպիսի ցուցանիշով 13-րդ տեղում է ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ