«Տեցի կռուգ» կոչվող վայրում երեկ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ քաղաքապետացու, ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանելուց հետո հայտարարեց, թե ուզում եք «գըմփ նյութ» անել, որ ավելի բարձր աշխատավարձ ստանաք: Որքան էլ «գըմփ նյութ անենք» Ձեր պես չենք կարող 50 հազար դոլարանոց ժամացույց ձեռք բերել՝ նկատեցինք մենք: «Ոչ թե 50 հազար դոլարանոց, այլ 51 մլն դրամանոց»,- ուղղեց Արսենյանը՝ հավելելով. «Դա քրտինքիս, աշխատանքիս հաշվին ա»:
Մեր հարցին, թե եթե քաղաքապետ դառնաք, քանի՞ մլն-անոց ժամացույց կկրեք, քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն պատասխանեց. «Ես կշարունակեմ կրել էն ժամացույցը, որը որ ձեռք եմ բերել բոլոր հարկերը վճարելուց հետո ինձ մնացած եկամուտների շնորհիվ»:
Նշենք, որ խոսքը 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ «Բրեգետ» ժամացույցի մասին է: