Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիքը» առաջարկներ է ներկայացնելու Րաֆֆի Հովհաննիսյանին

Ապրիլ 16,2013 11:10

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտնեց, որ աշխատանքային փաստաթուղթ է պատրաստվում, որի հիման վրա պետք է առաջարկություններ ներկայացվեն։

ԺՀԿ-ն, օրինակ, ըստ Մակեյանի, գտնում է, որ ընդդիմադիր հետագա շարժումը պետք է ընթանա 88-ի շարժման մոդելով, այսինքն՝ ոչ թե քաղաքական ուժերը պետք է ներգրավվեն գործընթացներում, այլ ժողովուրդը, իսկ քաղաքական ուժերը պետք է պահեն պայքարի վեկտորը։

«Եթե հիշում եք, 88-ին յուրաքանչյուր շենքում, գյուղում, քաղաքում կային «Ղարաբաղ» կոմիտեներ։ Հայ ազգային կոնգրեսը 2008-ից հետո փորձեց օգտագործել այդ մոդելը, բայց Կոնգրեսի օգտագործած այդ համակարգը դարձավ կուսակցական, մարդիկ՝ ոչ կուսակցականները, սովորական քաղաքացիները չմոտեցան այդ գրասենյակներին, իսկ ոմանք, որոնք մոտեցան, հետո հետ քաշվեցին՝ հասկանալով, որ դրանք նույն կուսակցական գրասենյակներն են»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Ըստ նրա, այդ նոր ստեղծվելիք խմբերը կարող են անգամ գրասենյակներ չունենալ, այնտեղ պիտի լինեն մարդիկ, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով, կարող են լինել նաեւ քաղաքական ուժերը, բայց դրանք դոմինանտ դերակատարություն չպետք է ունենան՝ ինչպես Կոնգրեսի դեպքում, որը, ինչպես նշեց Մակեյանը, բերեց հանգեցրեց նրան, որ 2008-ի հզոր շարժումը դարձրեցին ՀՀՇ-ի կցորդ։

Սույն առաջարկը, սակայն, ըստ ԺՀԿ նախագահի, դեռ պետք է քննարկվի իր ղեկավարած կուսակցության քաղխորհրդում, մոտեցումները պիտի հստակեցվեն եւ հետո նոր այդ առաջարկները դրվեն սեղանին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930