Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փոթորիկ ոստիկանությունում»

Ապրիլ 16,2013 11:03

Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանական վերնախավում: Մասնավորապես, փոխվել են Երևանի ոստիկանության պետը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը: Սա, ըստ էության, կարելի է համարել Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ստանձնումից հետո տեղի ունեցած կադրային առաջին ծավալուն և նաև զգալիորեն նշանակալից փոփոխությունը:

Շատերն արդեն իսկ հասցրել են այս փոփոխությունները պայմանավորել ապրիլի 9-ի իրողություններով, սակայն սա կարող է լինել միայն պատճառներից մեկը, առավել ևս, որ այդ օրը ոստիկանությունն, իհարկե առանձնապես մեծ վրիպումներ թույլ չտվեց, որպեսզի դրանց համար լինեն կադրային նման հետևություններ: Մյուս կողմից` իհարկե հնարավոր են նաև ներքին նրբերանգներ, որոնք այդ օրը նկատելի են եղել ավելի շատ ոստիկանապետի և նրա շրջանակի համար, իսկ հասարակության աչքից մնացել են հեռու: Միևնույն ժամանակ, ընդհանրապես այստեղ հարցն այն է, թե ինչքանով են այս փոփոխությունները պայմանավորված ներոստիկանական համակարգային իրողություններով, և որքան է այս ամենում ընդհանուր իշխանական գործընթացների տրամաբանության դերը: Այսինքն` այս որոշումները զուտ Վովա Գասպարյանի՞ որոշումներն են, թե՞ դրանք թելադրված են ավելի վերևից՝ Սերժ Սարգսյանի կողմից, և Վովա Գասպարյանը տվյալ դեպքում եղել է ընդամենը հանձնարարություն կատարողը:

Այսպես, թե այնպես, Հայաստանի ներքաղաքական ներկայիս ժամանակաշրջանում, երբ առկա է ներքաղաքական մրցակցություն Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված, երբ դեռ կառավարության հետ կապված կադրային որևէ լուծումներ տրված չեն՝ վարչապետի և նախարարների նշանակում կատարված չէ, ոստիկանությունում տեղի ունեցող բարձրաստիճան կադրային փոփոխությունները իսկապես դառնում են բավականին հետաքրքրական: Եվ այս առումով, բնականաբար ամենաառանցքայինն այս փոփոխություններում Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի հեռացումն է աշխատանքից:

Նազարյանը ոստիկանական համակարգի և ընդհանրապես կարելի է ասել իշխանական համակարգի ամենաօդիոզ անձնավորություններից մեկն էր, որը նաև բավականին ակտիվորեն ներգրավված էր տնտեսական ոլորտներում, հանդիսանում էր «Մոսկվիչկա» սուպերմարկետների սեփականատերը: Այսինքն` Նազարյանի պարագան կարծեք թե վկայում է, որ տեղի ունեցածը, այնուամենայնիվ, շատ ավելի ընդգրկուն է, քան զուտ ոստիկանական անցուդարձը: Թե ինչպիսի դրսևորումներ կունենան այս փոփոխությունները առավել լայն համակարգային իմաստով` ժամանակը ցույց կտա, սակայն մի բան պարզ է, որ տրված է կադրային փոփոխությունների բավական հնչեղ մեկնարկ, որը իհարկե «պարտավորեցնող» է հետագայի առումով՝ թե զուտ ոստիկանության, և թե ավելի լայն տեսանկյունից:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միամիտ մարդկանց պատկերացմամբ, իհարկե այս կադրային փոփոխությունները մեծ տեղաշարժերի
    սկիզբ են: Իրականում երկիրը այնքան խոր ճգնաժամի մեջ է, որ իրենց ձեռքով ստեղծած հանցավոր
    ռեժիմի մեքենան չի կարող որևէ լուրջ փոփոխություն կատարել, այն կենթարկվի փլուզման, և այդ
    ամենը նրանք շատ լավ գիտակցում են: Գենետիկորեն հավաքվել են այն որակի մարդիք, որոնց համար երկիր, հայրենիք, երախտագիտություն, ազգասիրություն և այլն, լոկ բառակույտեր են, որոնց միջոծով, չեմ կարծում որևչէ մեկին խափեն, այլ ուղղակի արտասանում են մի բան ասելու համար:
    Հենց մի բան անելու համար էլ, կատարվում են այդ կադրային փոփոխությունները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930