Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավագույն արդյունքը՝ 10-րդ տեղ

Ապրիլ 16,2013 11:01

Դուբայում ավարտվեց շախմատի «Sheikh Rashid Bin Hamdan Al Maktum» գավաթի 15-րդ խաղարկությունը:

Հայաստանի վեց մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որն ինը հնարավորից 6,5 միավորով եզրափակեց առաջատարների տասնյակը: Նույնքան միավորով 13-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ անդամ՝ Գաբրիել Սարգսյանը: Մեր մյուս չորս շախմատիստները ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեցին այսպիսի ցուցանիշներով:
34. Հովիկ Հայրապետյան 6,0
62. Տիգրան Լ. Պետրոսյան 5,0
76. Լիլիթ Գալոյան 5,0
95. Մարկ Բասենցյան 4,5
Մրցաշարին մասնակցում էր 194 շախմատիստ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930