Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային մասնակցող ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքից փորձեցինք ճշտել. Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Եժի Մարտենսին եւ ԵԺԿ-ին ուղղված հայտի եւ բավականին կոշտ քննադատությունց հետո ԵԺԿ-ում որեւէ քննարկում եղե՞լ է այդ առնչությամբ։ «Երկու շաբաթ առաջ մենք ունեցանք ԵԺԿ քաղաքական ասամբլեա, փաստացի որեւէ քննարկում այնտեղ չեղավ Հայաստանի ընտրությունների հետ կապված, ամբողջ ԵԺԿ ընտանիքի համար իրավիճակը շատ պարզ եւ հասկանալի է. հայաստանյան ընտրություններում հաղթողը նախագահ Սերժ Սարգսյանն է»։
Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր կուսակցությունը որոշեն դուրս գալ ԵԺԿ-ից, ԵԺԿ-ում շա՞տ կտխրեն։ «Մենք չենք քննարկում Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը, մենք ցավում ենք այդ կեցվածքի համար, դա իր խնդիրն է՝ քննարկել, որոշել եւ մեզ տեղյակ պահել։ Երբեմն հնարավոր է, որ որոշ կուսակցություններ իրենց հարմարավետ չզգան ԵԺԿ-ում ու որոշեն դուրս գալ ԵԺԿ-ից. մենք երբեք չենք մեկնաբանում նրանց որոշումը»։
«Հրապարակ»