Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «ՀՀ դատախազություն, ՀՀ ՊՆ քննչական ծառայություն , ՀՀ ռազմական ոստիկանություն համակարգը կոռումպացված է»

Ապրիլ 15,2013 23:53

Իրավապաշտպանը համոզված է, որ Նազարյանի սպանության գործը կոծկված է:

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ապրիլի 12-ի նիստում պետական մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց , որ տուժող կողմը ճնշում է  գործադրել քրեական գործով վկաների վրա: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն իր ելույթում այդ առթիվ հայտարարեց.  «Եթե Հարություն  Հարությունյանը տեղյակ է, որ ամբաստանյալների ծնողները, տուժող կողմը  ճնշում են գործադրել վկաների վրա եւ այդ մասին իր ունեցած ինֆորմացիան  համապատասխան մարմիններին չի փոխանցել, կոծկել է, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության,  որովհետեւ ՀՀ ցանկացած քաղաքացին, նամանավանդ իրավաբանը , նամանավանդ պետական պաշտոնյան պարտավոր է հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ու՞ր՝ համապատասխան մարմիններին …. Բազմիցս տուժող կողմը ասել է,  որ Արտակ Նազարյանի սպանությունը հանցավոր ճանապարհող կոծկվել  է եւ որակվել որպես ինքնասպանություն: Հարգելի մեղադրողը շատ դրական խոսեց իմ երեւակայության մասին, շնորհակալ եմ, բայց եթե մի տարի  նախաքննություն է  կատարվում, եւ այդ նախաքննական մարմինը կապրոնի շշից աջ եւ ձախ չի տեսնում, եթե  այդ մարմինը չի կարողանում պատասխանել, թե ո՞ւմ հետ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ է խմել Արտակ Նազարյանը, եթե չի իմանում, թե  6 ժամ առաջ ովքե՞ր են խոշտանգել Արտակ Նազարյանին, մահվանից ոչ շատ առաջ ովքե՞ր են խոշտանգել Ա. Նազարյանին, ուրեմն տուժող կողմին մնում է միմիայն լարել իր երեւակայությունը եւ գտնել այն վարկածները, որոնք հնարավոր է, որովհետեւ ոչ մի վարկած ըստ էության , նախաքննական հանցագործ մարմինը չի քաշել: Այսպիսով՝ տուժող կողմը հայտարարում է, որ Արտակ Նազարյանի սպանության գործը կոծկված է, եւ այն կոծկել է ՀՀ դատախազություն,ՀՀ ՊՆ քննչական ծառայություն  եւ  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն համակարգը, այն համակարգը , որը կոչված է հսկել հայոց բանակում կարգուկանոնի պահպանումը, եւ որը, սակայն, այսօր վեր է ածվել բանակի համար առաջին թշնամու: Այդ համակարգը, ըստ էության, ոչնչացնում է հայոց բանակը, հայոց  պետականության հիմքը կազմող հայոց բանակը, քանի որ ինքն իրենով կոռումպացված  է ամբողջապես, ինչ արդեն ապացուցել ենք Արտակ Նազարյանի սպանության գործով»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930