1992թ. Լոս Անջելեսի բողոքի ցույցերը դարձել են ժամանակակից Ամերիկայի գրեթե մոռացված պատմություն: Ապրիլի 29-ից մինչև մայիսի 4-ը տևած դեպքերի մասին Ոչ մի լուրջ ֆիլմ չի նկարվել, որի ընթացքում մոտ 50 մարդ է զոհվել և միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել: Այն բանից հետո, երբ հրապարակվեց տեսաերիզը, որտեղ սևամորթ Ռոդնի Քինգին դաժանաբար ծեծում էր սպիտակամորթ ոստիկանը, ռասսայական խնդրի շուրջ ծագած հակամարտության մասին շատ քիչ բան է հրատարակվել, մինչև Արիս Ջանիկյանի «Այս հրեշտակային երկիրը» գիրքը: Գրում է «Հաֆինգթոն փոտը» թերթը:
Ջանիկյանի վեպը արծարծում է Լոս Անջելեսի մի շարք ազգերի և խմբերի՝ աֆրոամերիկացիներ, սպիտակամորթ անգլոսաքսոնական բողոքականների, կորեացիների, հայերի, հրեաների մշակույթն ու խնդիրները: Վեպում տեղի ունեցող դեպքերը Ջանիկյանը պատմում է մի քանի կերպարների միջոցով, բայց հիմնական մասը պատմում է Էրիկ Դերդերյանի միջոցով, որն ապրում է Նյու Յորքում: Դերդերյանների ընտանիքը կրկնակի փախստականներ են, առաջին անգամ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին Լիբանան, այնուհետև, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով, տեղափոխվել էին Լոս Անջելես:
«Իմ անունը Էրիկ Դերդերյան է: Իմ ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի փախստականներ են, այո, սև կատակ է, որ նրանք այժմ ապրում են նույն սարսափները, որոնցից փրկվելու համար մենք կես աշխարհ ենք անցել: Այո, ես անհանգիստ եմ նրանց համար, բայց անհանգստության հետ մեկտեղ խոստովանում եմ՝ թաքուն գոհունակություն եմ զգում՝ տեսնելով, որ Լոս Անջելեսի հետ կատարվում է այն, ինչին նա արժանի է, ինչի համար ես լքեցի այն», – հատված է վեպի 7-րդ էջից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև