Լրահոս
Օրվա լրահոսը

Լենինի արձանից մինչև ազգերի «տոհմածառ»

Ապրիլ 15,2013 23:17

Ըստ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի` գաղափար ներկայացնողը ճարտարապետությունից տեղյակ չէ:

«ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի»` Հանրապետության հրապարակում «Ազգերի տոհմածառ» տեղադրելու նոր նախագիծ-առաջարկը, ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, «լրիվ Հյուսիսային պողոտային համարժեք «լուծում» է»։

«Այս գաղափարը ներկայացնողը ոչ միայն ճարտարապետությունից տեղյակ չէ, այլև առհասարակ համաչափությունից տեղյակ չէ,- «Մեդիալաբին» ասում Պետրոսյանը:-12 մետր բարձրությամբ ծառը Photoshop անելիս դարձել է մոտ 40 մետր։ Բայց, դե, ճարտարապետական խնդիրները մեր օրերում այնպիսի մակարդակով են կատարվում, որ յուրաքանչյուր անձ, ով սվաղ անել կամ Photoshop գիտի, դառնում է ճարտարապետ։ Լրիվ Հյուսիսային պողոտային համարժեք «լուծում» է»։

Տեղեկացնենք, որ այսօր «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն» հանրային կապերի հասարակական կազմակերպությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առաջարկել է հրապարակում տեղադրել «Ազգերի տոհմածառ»: Տոհմածառը պետք է ցույց տա, որ «աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից»:

«Դեռևս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չհաղթեց: Ազգերի «տոհմածառ» ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված Ավետարանից: Այս բացառիկ «տոհմածառում» Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն` Armenia և Ararat»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ:

«ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը» նաև տեղեկացնում է, որ մոտ «12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն»:

«Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունից, այն նաև տուրիստական, գիտակրթական և մշակութային մեծ արժեք ունի: Ծառի հիմքում տեղակայված տապանն ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Շատ խելացի դիտարկում էր

  2. Փիրուզ says:

    Երբ պիտի վերջանա քաղաքը գյուղի ակումբային մակարդակով “զարդարելու” էս շղթան ???
    Սրա փոխարեն մի մեծ եղևնի տնկեք, որ ամեն անգամ պետբյուջեից գումարներ կգողանաք հրապարակի կենտրոնի եղևնու հավաքման համար: Բացի այդ հրապարակի այդ հատվածում ապահով կլինի կազմակերպել երեխաների համար նախատեսված միջոցառումներ: Հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են ծնողները երեխաների ձեռքը բռնած `վտանգելով իրենց ու վարորդների կյանքը, հատում հրապարակը, որ մոտենան եղևնուն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930