Կրեմլը հերքել է տեղեկությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ: Գրում է «Վեստնիկ Կավկազա» լրատվականը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Ռուսաստան կատարած այցին:
Լրատվականի խմբագիրը՝ Ալեքսեյ Վլասովն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ օգուտ քաղել Րաֆֆի Հովհաննիսյանի պես քաղաքական գործչից: Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը փորձում են հասկանալ Հայաստանում քաղաքական զարգացումների նկատմամբ Կրեմլի դիրքորոշումը:
Ըստ Վլասովի՝ Հովհաննիսյանը արևմտամետ գործիչ է: Նա վստահ է, որ Ռուսաստանին ավելի շատ հետարքրում է Սերժ Սարգսյանը: Հովհաննիսյանը իր քարոզարշավի ժամանակ չի խոսել եվրասիական ինտեգրման մասին և քննադատաբար է խոսել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ մասին:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է համոզել Մոսկվային, որ ինքը հակառուսական նախագիծ չէ: Ըստ Սկակովի՝ Հովհաննիսյանը փորձում է փոխել Մոսկվայի պատկերացումը ընդդիմության նկատմամբ: Նա պնդում է, որ Մոսկվայում բազմաթիվ մարդիկ են կարծում, որ Հայաստանի ընդդիմության ղեկավարը արևմտամետ գործիչ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ