Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Կարդացեք նաև
Մինչ այդ Գ. Ավետիսյանը աշխատում էր ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը նշանակվել է Երևանի ոստիկանության պետ: