Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան հաստատել է լուրը:
«Այդպիսի ծրագիր, իրոք, կա: Սակայն սկզբում պետք է ստանալ այդ երկրների ֆեդերացիաների հավանությունը: Եթե համաձայնեն, միասնական լիգայում հանդես կգա 18 թիմ՝ յուրաքանչյուր երկրից՝ 6-ական: Իսկ եթե որեւէ մեկը հրաժարվի, կրկին կլինի 18 թիմ, յուրաքանչյուրից՝ 8-ական թիմ: Մենք դեռ պետք է գնահատենք, թե այս ծրագիրը հետաքրքիր կլինի՞ ֆուտբոլասերներին, հեռուստատեսությանը եւ հովանավորներին», – ասել է Սիչինավան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ