Նանսեն Սալերիի համար իր մոր արվեստը պատվելը, ավելի շատ արվում է այն մոռացության չմատնելու, քան գեղագիտական հաճույք ստանալու համար: Գրում է «Դեյլի կուգար» թերթը՝ անդրադառնալով թուրքահայ նկարիչ Քրիսթին Սալերիի մեկօրյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա կիրակի օրը, Հյուսթոնում:
Մոր մահից հինգ տարի անց, 2011թ., Նանսեն Սալերին, որը Հյուսթոնում նավթաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն է, ստեղծեց «Քրիսթին Սալերի» արվեստի հիմնադրամը:
«Հիմնադրամի նպատակն է վառ պահել Քրիսթին Սալերիի արվեստի աշխատանքներն ու փայփայել այն», – ասում է Նանսենը:
Քրիսթին Սալերին ծնվել է 1915թ. Սիլիվրիում: Սկզբնական կրթությունը ստացել է Ստամբուլի կերպարվեստի ակադեմիայում, ապա շարունակել Փարիզում ֆրանսիացի քանդակագործ և նկարիչ Անդրե Լոտի մոտ:
Նա հեղինակ է ավելի քան 3000 աշխատանքի, որոնց մեծ մասը յուղանկարներ են: «Երբ ես հարցրի մորս, թե որն է իր նկարների իմաստը, նա ասաց՝ այս ամենը կյանքի մասին է», – պատմում է Նանսեն Սալերին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ