Բայց չի մեկնաբանում :
«Ես չեմ ուզում մեկնաբանել նախագահի ելույթը: Ասեմ, որ ամբողջությամբ հաճույքով լսել եմ: Բովանդակային ելույթ էր, բայց կոնկրետ այդպիսի հարցերին չէի ուզենա անդրադառնալ կամ մեկնաբանել: Յուրաքանչյուրը յուրովի կարող է մեկնաբանել: Բայց, հետաքրքրական ելույթ էր»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ նախընտրական հանդիպումից հետո ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը` պատասխանելով Aravot.am-ի հետեւյալ հարցին` «Շաբաթ օրը կայացած ՀԱԿ հիմնադիր համագումարում առաջին նախագահը հետեւողականորեն առաջ տարավ բուրժուադեմոկրատական հեղափոխության թեզը, համեմատություններ արեց 2008-ին Խաչատուր Սուքիասյանի եւ ներկայումս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին, կիսո՞ւմ եք այդ մոտեցումները»:
Անդրադառնալով նույն ելույթում Տեր-Պետրոսյանի` ավագանու ընտրություններում ընդդիմադիր ուժերի հավանական համագործակցությանը՝ նախկին արտգործնախարարն ասաց, որ դա հետընտրական շրջանում համաձայնության գալու խնդիր է: Եթե իշխանական ուժերը հնարավորություն կունենան 50+ի հասնել եւ քաղաքապետ նշանակել, Օսկանյանի կարծիքով, ընդդիմադիր դաշտն էլ կարող է համաձայնության եզրեր գտնել. «Համաձայնություն կգտնենք եւ կգտնենք այն անձը, որը որ կարող է ընդհանուր համաձայնությամբ քաղաքապետի թեկնածու դառնալ»:
Այնուհանդերձ, Օսկանյանը հիշեցնում է, որ ԲՀԿ-ի սկզբունքը եղել է իշխող կուսակցությանը հակակշիռ ստեղծելը ու ցանկալի է համարում, որ դա լինի. «Հատուկ ՀՀԿ-ի նկատմամբ մենք այդպիսի ինչ-որ հակադրվածություն չունենք: Երկրի շահերից ելնելով` լավ կլինի, որ քաղաքային իշխանությունները հանդիսանան հակակշիռ՝ իշխող կուսակցության կառավարման մյուս թեւերին` կառավարությանը եւ այլն, կարծում եմ, դրանից մեր հասարակությունը կշահի եւ մեր ժողովրդավարության համար շատ օգտակար կլինի»: Մեր ճշտող հարցին` այսինքն, նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցության առումո՞վ խնդիր չի տեսնում, Վարդան Օսկանյանն ասաց. «Եթե ՀՀԿ-ն հաղթի եւ քաղաքապետ նշանակի` ասել, որ չէ, մենք ավագանու մեր տեղերը չենք վերցնում,դա սխալ կլինի: Եթե հաղթել են նորմալ ընտրությունների արդյունքում, բնականաբար, մենք կվերցնենք մեր մանդատները եւ կաշխատենք: Եթե ակնհայտ կեղծիքներ լինեն` մենք ադեկվատ գնահատականներ կտանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Марионетки чертовы-народ гиюнет-что делите-никаких шансов у тебя восканян нет-нет ли был кочаряновсуим министром-а…..хватит теребить народ -надоели все-посмотрите сальдо-выехали больше людей чем аолос у вас на голове-дурни чертовы-вы против друг друга или вы действительно хотите светлое будущее для гнарода-да вы все чушки чертовы-вам ничего уже не останется-все украдено др вас…..ха ха ха…
Какой Епеван-Для сего он тебе аааааааааа-ДЛЯ чего -опять кидать тех. кто купил билет в один конец-ЧТО ты хамло сделаншь ааааааа-обьединись в конце концов-Я бы памятник Сержу поставил-ре вами как марионетками правит а вы-кто…………………он сильнее вас-смешные дурни———-слабоки чертовы-вы все как в театре кривых зеркал-да ну вас всех-вам лучше одним-когда все уедут-будете на фарси и тбрском базарить о развитии столицы -не вашей уже страны—–противно на вас смотреть-на этот раз вы обманите себя…..
Левон-твое имя можно вычитать в известном произведении Булгакова-ШАРИКОВ ШАРИКОВ ты -у тебя это имя на лбу выжито-ШАРИКОВ…
ия то же того мнения что восканян-спаситель нации-вопрос в том какой нации-ха ха ха