Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները ֆեյսբուքյան էջերում պատասխանում են «չուզողներին»

Ապրիլ 15,2013 20:11

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը պատասխանել է ԲՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Վարդան Օսկանյանին: Նա գրել է Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, թե պարոն Օսկանյանը Հայաստանում եղած տարիներին երևի թե առաջին անգամ է շրջել Երևանի վարչական շրջաններում և իր համար որոշ բաներ «բացահայտել»։ Լավ կլիներ, որ նման շրջայցեր պարոն Օսկանյանը մշտապես կատարեր, անկախ ընտրական գործընթացներից. համեմատելու բան հաստատ կունենար։

Ի դեպ, ավագանու ընտրությունների նախօրեին սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ են փորձում կապել Երևանի քաղաքապետարանի հետ, ինչը նրա լիազորությունների շրջանակում չէ։ Դա էլ մանիպուլյացիայի տեսակ է։ Բնակիչները, սակայն, շատ ավելի լավ են պատկերացնում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը, քան պարոն օսկանյանները։
Եթե վարչական շրջանների տեղը նոր ես սովորում և իրապես չես պատկերացնում քաղաքային խնդիրների շրջանակը, ո՞նց ես հավակնում քաղաքապետ դառնալ»։

Եվս մի հայտնի ՀՀԿ-ական եւ ֆեյսբուքյան ակտիվիստ՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նույնպես անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին: Նա մասնավորապես, գրել է.

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ, ԲԱՐԵՎ:

Ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը:
Ակնհայտ դարձավ, որ`

1. Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

2. Բացի Տարոն Մարգարյանից որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:

3. Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական գործելու և ոչ մի ծրագիր, միավորվել են միայն մեկ ուղղությամբ` լայնածավալ հակաքարոզչություն Տարոն Մարգարյանի դեմ:

4. Դրանցից ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից՝ խախտելով բազում չգրված օրենքներ և բարոյական նորմեր:

5. Արտաքուստ իբր բարեկիրթ, իսկ սոց. ցանցերում սանձարձակ և զարհուրելի պահվածք որդեգրածները այդպիսով ընդամենը ընդգծում են իրենց քաղաքական և բարոյական սնանկությունը:

Հ.Գ. Քաղաքապետի ընտրություններին մնաց 3 շաբաթ…

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930