Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը երկու ինքնատիպ նախագիծ է մտածել: «Ռոսիյսկայա գազետայի» մատուցմամբ, Սանկտ Պետերբուրգի` քաղաքային խորհրդի տուրիզմի գծով պատասխանատու Ալեքսանդր Շապկինը օրերս հայտարարել է, որ վաղուց ժամանակն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում ոչ ստանդարտ եւ ինքնատիպ էսքկուրսիաներ անցակացնել: Այդ համատեքստում, առաջիկայում երկհարկանի ավտոբուսներում ուղեւորներին կուղեկցեն ռեփ ոճի աուդիո-էքսկուրսավարները: Ինչ վերաբերում է երկրորդ նորարարական նախագծին, նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրահանգով` երթուղիներ կմշակվեն շենքերի տանիքների վրա «ճամփորդելու» համար: Վերջին գաղափարը ծնվել էր քաղաքային խորհրդի երիտասարդական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ:
Զբոսաշրջիկներին կառաջարկվի ոչ միայն ինքնատիպ էքսկուրսիա` տանիքների վրա եւ հիանալի տեսարան` վերեւից, այլեւ հարկ եղած դեպքում, ռոմանտիկ ժամադրություն, ընթրիք` կենդանի երաժշտության ներքո, հարսանեկան ֆոտոսեսիա` բարձրության վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև