`Այսօր` ապրիլի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել 33-րդ թաղամասի (Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուսի փողոցների հատման հատվածում) իրացման գոտու բնակիչների ներկայացուցիչների և տարածքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ քաղաքապետարանի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչները: Քննարկվել են փոխհատուցման հնարավոր տարբերակները, արդյունքում` փոխհամաձայնությամբ ընտրվել է բնակարանային փոխհատուցման տարբերակը: Որպես փոխհատուցում առաջարկվող բնակարանները «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը ձեռք է բերում մեր ընկերության կողմից կառուցվող Երեւանյան Բերդ թաղամասի նորակառույցներից (Արգիշտի փողոց): Արդեն հստակեցված պայմանների համաձայն, սահմանվել է ժամանակացույց, ըստ որի, հավելյալ մինչեւ 15% բնակմակերեսը տրամադրվում է փոխհատուցման այս պայմանին առավել շուտ արձագանքող բնակիչներին:
Հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն