«Ինձ թվում է՝ իրեն համապատասխան մարդիկ արձագանքել են: Թող ամեն մարդ ինչ խոսում է, առաջին հերթին իր մասին խոսի, հայելու մեջ նայի իրեն, նոր խոսի», այսօր այսպես արձագանքեց քաղաքապետի հանրապետական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իր հասցեին արած արտահայտություններին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր- Պետրոսյանն ասել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերը պայքարը պետք է տանեն հանրապետականի եւ համակարգի դեմ, քանի որ Տարոն Մարգարյանը ընդամենը խամաճիկ է:
Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպումից հետո ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու է իր կուսակցությունը այս ընտրություններում քարոզարշավը տանում շեշտադրելով հենց Տարոն Մարգարյանի անձը: Նաեւ հետաքրքրվեցին՝ իր կարծիքով, Երեւանում իր վարկանի՞շն է ավելի բարձր, թե՞ հանրապետականինը: Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց նման հարցերը ուղղել սոցիոլոգներին, ովքեր զբաղվում են սոցիոլոգիական հարցումներով, եւ հավելեց. «Քանի որ վերջին տարիների երրորդ քաղաքապետը ես եմ, քաղաքապետ եմ նաեւ այսօրվա ու ՀՀԿ համամասնական ցուցակն եմ գլխավորում, բնականաբար, իմ կարծիքով, պատճառը դա է: Բայց դա թող ձեզ չանհանգստացնի:
Լրագրողների մեկի խնդրանքով էլ Տարոն Մարգարյանն անդրադարձավ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե գործող քաղաքապետը «ատկատներով» է զբաղված. «Ամոթ է նման խոսակցություն ծավալել: Եթե նման խնդիր կա, իրավապահ մարմիններ կան, եթե նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմիններին: Ես պարզ ճակատով եմ երեւանցիների առջեւ կանգնում: Դուք մոռացե՞լ եք՝ տասնյակ տարիներ շարունակ ինչ էին սարքում մեր ժողովրդի գլխին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լավ,չհրապարակեցիք,ձեր գործն է:
Հիմա մեկ ուրիշ փաստի մասին:Հոկտեմբերի 27-ի սպանդից օրեր անց, ՀՀԿ-ն ու Երկրապահները Անդրանիկ Մարգարյանին լայն լիազորություններով օժտված ուղարկեցին Քոչարյանի մոտ՝ նրա պարտադիր հրաժարականի պահանջով:Բաղրամյան 26-ից Անդրանիկ Մարգարյանը դուրս եկավ ,,Վարչապետ,, օծված…
Ես մեկ անգամ Ձեզ բացատրեցի,որ կիրթ ու դաստիարակված անծանոթ մարդիք միմյանց դիմելիս պարտավոր են ոօգտագործել ,,Դուք,, դիմելաձևը:Եթե մեկ անգամ զգուշացնելուց հետո զրուցակիցը շարունակում է իրեն ռետինե խողովակի տեղ դնել,ապա նա ակամա ապացուցում է անկիրթ ու անդաստիարակ լինելու փաստը:Հիմա այն մասին,թե ինչպես
Հիմա այն մասին,թե ինչու՞ են որոշ էակներ՝ սեփական խոսքի,մտքի ու խելքի պակասության գործոնն օգտագուրծում զրուցակցին անձնական վիրավորանքներ հասցնելու անհաջող փորձերի վրա:
Ինձ թվում է,որ քանի դեռ մեր մեջ կան նման մակարդակի անձիք,ապա դեռ վաղ է մտածել որևիցե բնակավռում առաջենթացի մասին:Ընդհակառակը՝ առկա է մեր կրթա-դաստիարակչական հետընթացի վառ ապացույցը՝ հանձինս սրա…
Մոդերատորի ուշադրությունն եմ հրավիրում անձնական վիրավորանք հասցնելու յուրաքանչյուր փորձի չհրապարակման պահանջի վրա,անկախ նրանից,թե տվյալ անձը վիրավորանք պարունակող էպիտետները գրել է հայելու մեջ նայելու ու այդ բառերը հիշելու պահին:
Եթե խոսքը Արմենի մեկնաբանության մասին էր՝ այն հեռացված է:
Ես նկատեցի,Աննա ջան:Շնորհակալություն:
Մոսկվայում սկսել են վաճառել նոր տեսակի հայելի,որի մեջ նայողը կտեսնի իր իսկական դեմքը:Տարոնին, որպես նվեր շուտով կուղարկեմ դրանցից մեկ հատ:Հուսով եմ,որ դա կօգնի նրան ընդհանրապես մարդամեջ դուրս չգալուն:Թող նստի տանն ու ինքն իրեն անընդհատ կրկնի՝ ,,Բա համոզվեցի՞ր,Տարոն ջան,որ իսկապես հեչ սիրուն չի…,,,
Տարոն, առաջին նախագահը ճիշտ որակավորում է տվել քեզ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, հայրդ վարչապետ չէր դառնա, ոչ էլ դու` քաղաքապետ: Դու ինքնուրույնություն չունեցող անձնավորություն ես, բացի ուրիշի հանձնարարականները կատարելուց այլ բանի ընդունակ չես: Սիրուն չի, Տարոն ջան, հեչ սիրուն չի, կամ քաղաքապետ դառնաս, որ ինչ անես?
Իսկ կա մեկը, որին քիչ թե շատ նախնտրում եք
Ուրեմն էդ հանձնարարական տվողը խելքը գլխին մարդ է …. երևանցիները գոնե գոհ են կատարված գործից: ինչը ձեզ չի բավարարում կամ նախկինում ով և ինչ է արել ավելի լավ, քան Տարոնը: Վերջապես հիշեք Լևոնին և նրա ժամանակների Երևանը: Լևոնը, որը չի տեսնում իր աչքի գերանը և խոսում է ուրիշներիի աչքի փշից:
տասնյակ տարիներ շարունակ… ավելի ճշգրիտ?, իմ փոքրիկ
Լևոնը եթե նայի հայելու մեջ ինքն իրեն կտեսնի, իսկ Տարոնը երևի տեսնի իր հայրիկին, կամ նույնիսկ գերմանացի ֆուտբոլագլխին…
Լևոնի ՝՝հայրիկը՛՛ անտեսանելի է ու շաաատ վտանգավոր !!!!
Հտաքրքիր է ինչ պատճառով չտպագրվեց իմ մեկնաբանությունը: Իհարկե իրավուքը Ձերն է, ուղղակի ինձ թվում է պատճառը ԼՏՊ-ի եւ տարոնի նույնականանացունմ էր:
տարոնը,՝ ընդհամենը ղարաբաղա նախշուն բաջու ապուն սուրուն բալանա, իր բոլոր կիսագրագետ,
բայց գողական էությամբ: