Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Միացյալ Նահանգներում հրապարակված «Մագնիտսկու ցուցակը» որակել է որպես ուղղակի միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին:
«Մագնիտսկու գործը Ռուսաստանի սահմաններից դուրս որեւէ այլ տեղ ընդհանրապես չպետք է քննարկվի, մենք երբեք դա չենք ընդունի», – հայտարարել է Պեսկովը:
18 ռուսաստանցիների նկատմամաբ ԱՄՆ-ի մտցրած վիզային եւ տնտեսական պատժամիջոցները Պեսկովը համարում է հարված ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին:
Ուրբաթ օրը հրապարակված ամերիկյան «Մագնիտսկու ցուցակ»-ին Ռուսաստանը շաբաթ օրը պատասխանել է իր սեփական ցուցակով, որում ներառված են ԱՄՆ-ի 18 քաղաքացիների անուններ:
Տաթեւիկ Լազարյան
«Ազատություն» ռադիոկայան