Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեդ Հասանի» մասին հետաքրքիր փաստերը` Գալոյանի նոր գրքում (Տեսանյութ)

Ապրիլ 15,2013 16:51

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը լրագրողներին հայտնեց, որ երկու նոր գիրք է պատրաստել հրատարակության, մեկը` քրեական աշխարհում հայտնի «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան), մյուսը` Ամերիկայի հայերի մասին, սակայն գրքերի տպագրության համար հովանավորներ դեռեւս չկան:

Սերգեյ Գալոյանը նշեց, որ Դեդ Հասանի մասին գիրքը սկսել է գրել 2010թ-ից, երբ մահափորձ կատարվեց վերջինիս հանդեպ: «Նա ունիկալ մարդ էր` հանդիպել ենք եւ զրուցել: Նա «Սվո Ռաֆի» ամենամոտ բարեկամն է եղել եւ մեծ դեր կատարել նրա կյանքում: Հասանի եւ «Սվո Ռաֆի» կանայք ծնվել եւ մեծացել են նույն բակում` Թբիլիսիում, եւ մեծ կապերի մեջ եղել: Երբ սպանեցին Ռաֆայել Բաղդասարյանին («Սվո Ռաֆ»), թաղման ծախսերը Ուսոյանը կատարեց»,-ասաց պարոն Գալոյանը:

Նա փաստեց, որ Ուսոյանի ընտանիքը ցանկանում էր թաղել նրան ընտանեկան գերեզմանոցում` Թբիլիսիում. «Ձեռք բերվեց պայմանավորվածություն, դիակը դրվեց ինքնաթիռ, սական օդում հայտարարեցին, որ Թբիլիսիի օդանավակայանը չի ընդունելու այդ չվերթը: Մահացածի դիակով ինքնաթիռը վայրէջք կատարեց Դոնեցկում եւ ստիպված ետ դարձավ Մոսկվա, որտեղ Օղակաձեւ մեծ ճանապարհից դուրս գտնվող գերեզմանոցում էլ թաղվեց Ուսոյանը: Սա սարսափեի անարգանք էր մեռած մարդու նկատմամբ` անկախ նրանից, թե ով է մահացածը»:

Լրագրողների դիտարկման շուրջ, թե Թբիլիսին նախապես էր հայտարարել դիակը չընդունելու մասին, հեղինակը նշեց, որ հունվարի 18-ին Ուսոյանի կինը եւ աղջիկը մեկնել են Թբիլիսի, հոգեհացի սեղան պատրաստել, իսկ գերեզմանոցում էլ Ուսոյանի տեղն է փորվել. «Իսկ հունվարի 19-ի առավոտյան, երբ ինքնաթիռը դուրս է եկել Մոսկվայից, հանկարծ հայտարարվեց չվերթը չընդունելու մասին»:

Գալոյանը տեղեկացրեց, որ «Հասանի» մահից մեկ տարի առաջ սպանվել է նրա կողմնակիցներից «Օմարը»` իր 11 տարեկան երեխայի աչքի առաջ: Գրողի փոխանցմամբ` երեխան տեսել է արնաթաթախ հորը, որին տարել են ոստիկանները: Իսկ երբ երեխան հարցրել է, թե երբ կվերադառնա հայրը, ոստիկանները պատասխանել են, որ նա չի վերադառնա: Գալոյանի խոսքով` նման վարվելաձեւը չարություն կարող է ծնել ոստիկանների եւ երկրի հանդեպ:

Հրապարակախոսն ընդգծեց, որ իր գրքերում ներկայացնում է հերոսների մասին դրական եւ բացասական փաստերը. «Իմ հերոսներին չեմ իդեալականացնում: Ոչ «Դեդ Հասանը», ոչ «Յապոնչիկը», ոչ «Սվո Ռաֆը» իդեալական երևույթներ չեն: Իսկ «Դեդ Հասանի» մասին գիրքը ներկայացնում է կարեւոր, հետաքրքիր, նաեւ ուսուցանող փաստեր»:

Սերգեյ Գալոյանի մյուս գիրքը` «ԱՄՆ-ն եւ հայերը», ներկայացնում է Միացյալ նահանգների հայտնի հայերին եւ նրանց անցած ճանապարհը: Գալոյանն ասաց, որ գրքի անվանումը հավանաբար կփոխի, քանզի պատմությունների մի մասը վերաբերում է Ռուսաստանի հայերին:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930