Լրահոս
Օրվա լրահոսը

«365 օրանոց տնտեսություն չի լինում». Գուրգեն Արսենյան

Ապրիլ 15,2013 16:46

Դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու կառավարության որոշմանը դեմ հանդես եկող տաքսու վարորդների եւ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանի եւ Գուրգեն Արսենյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ տաքսու վարորդներից մեկը ավագանու թեկնածուներից հետաքրքրվեց, թե ո՞վ կարող է երաշխավորել, որ կառավարության այս որոշումը կարճ ժամանակ հետո նորից չի փոփոխվի:

Գուրգեն Արսենյանը արձագանքեց վերոնշյալ հարցադրմանը` ասելով.

«Մենք կողմ ենք 1000 օրվա սկզբունքին: Եթե որեւէ տուրք ընդունվել է հարկային մասով, ապա 1000 օրվա ընթացքում այն չպետք է փոփոխվի: Ամեն անգամ, երբ որ կառավարությունն արտահերթ ռեժիմով բերում է մի հարկային փաթեթ, ու սկսվում է ամբողջը խառնվել իրար: 365 օրանոց տնտեսություն չի լինում, որի պայմանները փոխվեցին, ու դու հիմա նոր պայմաններում պետք է աշխատես»:

Տաքսու վարորդներից մեկին էլ հետաքրքրում էր, թե արդյոք արժե մինչեւ կառավարության որշումն ուժի մեջ մտնելը փոխել սպիտակ համարանիշը դեղինով ու մտնել հարկային դաշտ:

Վարդան Օսկանյանը տաքսու վարորդին խորհուրդ տվեց օրինականության սահմաններում աշխատել` ասելով. «Եթե զգում եք, որ այդ 17 հազարը մեկ տարվա մեջ կաշխատեք, ապա անպայման գնացեք եւ փոխեք»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930