Ամեն ինչ ունի իր սկիզբը, ընթացքն ու ավարտը. Թե երբ սկսվեց, արդեն հասցրել ենք իմանալ, իսկ թե երբ ավարտվեց՝ իմացանք այսօր 🙂 : «Առավոտ երիտասարդականը» կրկին հարցախույզի էր դուրս եկել՝ տարօրինակ, բայց և յուրահատուկ պատասխաններ ակնկալող հարցերով. երևակայությու՜ն, երևակայությու՜ն մինչև վերջ 🙂
«Ավարտվեց դեռ չսկսված», – ասում է 17-ամյա Քնարիկը:
23-ամյա Հակոբն էլ հարցնում է. «Բայց ավարտվե՞ց որ»:
«Երբեք էլ չի ավարտվի, -հավատացնում է 21-ամյա Ալլան, – այն ինչ իսկական է, մաքուր ու անկեղծ՝ ավարտ չունի»
20-ամյա Մերին վստահ է. «Ամեն ինչ ավարտվեց, երբ ապրեց իր սկիզբն ու ընթացքը»
«Անցած տարի ավարտվեց ամեն ինչ, ես հուսով էի, որ ինչպես ասում են՝ ամեն ավարտ մի նոր բանի սկիզբ էր, բայց նորն այդպես էլ չեկավ, թեև միևնույն է, ես հավատս չեմ կորցրել, քանի որ հույսը վերջում է մեռնում», – «կարճ» «հասկանալի» և «բովանդակալից» պատասխան՝ 18-ամյա Լիանայից 🙂
24-ամյա Էմիլիան համոզված է. «Ավարտվեց, երբ էլ առաջ շարժվելու տեղ չուներ»:
«Վա՜յ, արդեն ավարտվե՞լ է», – ի պատասխան հարցի՝ ասաց 19-ամյա Նառան (այդպես էլ չիմացա՝ ի՞նչ ի նկատի ուներ) 🙂
«Մի քանի ժամ առաջ ավարտվեց. 5:0 օգուտ ինձ», – գոհունակությամբ պատասխանեց 19-ամյա Գևորգը:
Տիգրանուհի Թասլակյան