Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու են ոստիկանները բռնել սադրիչներին խանգարող ակտիվիստ Երվանդին

Ապրիլ 15,2013 16:31

Ապրիլի 9-ի իրադարձությունների օրը, ի թիվս այլ ակտիվիստների, ոստիկանները, ձեռք ու ոտքը բռնելով՝ բաժին տարան «Ժառանգության» ակտիվիստ Երվանդ Հարությունյանին: Նա ոստիկանների գործողություններից զարմացած՝ բղավում էր՝ «արա, ինչի՞ համար, արա, ինչի՞ համար»: Տեսագրություններ կան այն մասին, որ Երվանդը նույնիսկ աջակցում էր ոստիկաններին, նրանց պաշտպանում էր եւ թույլ չէր տալիս, որ որեւէ սադրիչ հարվածի ոստիկաններին եւ բախման տեղիք տա:

Եվ ուրեմն իսկապես հարց էր առաջանում, թե ինչի՞ համար են ոստիկանները նրան էլ բռնում: Այսօր Aravot.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց ստանալ այդ հարցի պատասխանը: Լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը վստահեցրեց, որ ոչ մեկին բերման չեն ենթարկել, Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածի համար բերել են ոստիկանություն, որից հետո վարչական պատասխանատվության են ենթարկել եւ բաց թողել:

182-րդ հոդվածը սահմանում է, որ «Հասարակական կարգի  պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ Երվանդ Հարությունյանին էլ ոստիկանները տարան բաժին, երբ նա օգնում էր ոստիկաններին եւ խանգարում սադրիչներին՝ պարոն Մալխասյանը պատասխանեց. «Նույն բանի համար, ինչ մնացածին՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182 հոդվածով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Երվանդը չէր օգնում ոստիկաններին: Սադրիչները իրենք ոստիկաններ էին, որ բախում էին հրահրում: Երվանդի փորձերը՝ այդ բախումները կանխարգելելու, չէին համապատասխանում ոստիկանների պլաններին:

    Լավ էր, գոնե այս անգամ արյունահեղությունը սահմանափակվեց մի քանի հոգու ջարդված քթերով, եւ ոչ թե մասսայական գնդակահարությամբ, ինչպես Մարտի 1-ին արեցին իշխանությունները:

  2. Avet says:

    հրաշալի օրինապահ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-???քաղաքացիական համազգեստով ՄԱՐԴԻՔ?? դեռ շատ կտեսնեք մարդ ծեծելուց… ներկայանում են որպես Ոստիկաններ ???հայհոյանք Ոստիկանից ???? սա ու սրա նմանների բերանը հայհոյանքով ա բացած Պագոնավորներ չեն էլ մտածում, որ իրանց գազանությունները նայողները իրանց մամաներին են հիշում էնքա՜՜՜՜՜ննն քաղցր ձեւերով. նորից տեսանյութի ներքեւի մեկնաբանությունները վկա: Հետո էլ ասում են, թե խի են ոստիկաններից զզվում…Ոստիկանը իրավունք չունի հարվածել քաղաքացուն, բոլոր զարգացած երկրներում, եթե ոստիկանը հարվածում է ցուցարարին, նրան դատում են,
    իսկ մեզ մոտ նման բան չկա
    …մեզ մոտ Կան պաշտպանության այլ ձևեր..հայհոյանք.հարվածել ..ծեծել(NEW POLICE ARMENIAN)2013
    Հայաստանի ՕՐԵՆՔԸ այսօր չի Գործում ԵԴՊԻՍԻ Ոստիկանների պաճառով
    գաղջ մթնոլորտ

  3. Avet says:

    ստեղծված ատելության մթնոլորտի վառ ապացույց է այն, որ ոստիկանը հարվածում է քաղաքացուն և չի պատժվում. դեմքին քացով հարվածող ոստիկան կոչվածը

  4. Մարգար Մախսուդյան says:

    Խորին շնորհակալություն Երվանդ Հարությունյանին. եթե նա քաղաքացիական հստակ պահվածք չդրսևորեր, հնարավոր է, որ Քյառթագենի նվիրյալ պաշտպանները՝ քաղաքացիական հագուստով և համազգեստավոր բանդիտները չէին դիմակազերծվի: Կարծում եմ, հասարակությունը պահանջատեր պետք է լինի այս այլանդակ դրվագի լրիվ բացահայտման և իրավական գնահատական տալու հարցում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930