Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերները ինչ-որ առումով պետք է լրագրող լինեն. Կարծում է բլոգոսֆերայում նոր հայտնվածը

Ապրիլ 15,2013 16:28

Երիտասարդ Վանուհի Սարգսյանը ապագա լրագրող է: Մինչ մասնագիտության մեջ հմտանալը ցանկացել է հաստատվել բլոգոսֆերայում: 2013թ. փետրվարին բացել է Freedom.do.am-ը: Նա վաղուց հետևում էր տարբեր բլոգերների աշխատանքին եւ հիմա էլ որոշել է ինքն իրեն փորձել այդ ոլորտում. «Սկզբում ինձ օգնում էր բարեկամս՝ Արամ Շերոյանը, ով եւս բլոգեր է»:

Վանուհու խոսքով՝ իր էությունը եւ բլոգի անվանումը իրար շատ նման են. երկուսն էլ ազատատենչ են: Կարծում է՝ առանց այդ ազատության մարդկային գոյությունը անիմաստ է:
Իր բլոգում երիտասարդ աղջիկը տարբեր գրառումներ է անում՝ եւ՛ հայրենասիրական, և՛ տեղեկատվական, և՛ նաև հեղինակային. «Սահմանափակումներ չեմ դնում: «Գրվածքներ» բաժինը կազմված է 4 ենթաբաժիններից՝ աֆորիզմներ, հետաքրքիր նյութեր, հայ մեծերը, խառը մտքեր: Բլոգ, Տեսահոլովակներ, Ֆիլմաշխարհ, Ֆորում բաժիններում դեռ նյութեր չեմ դրել, բայց շուտով դա կանեմ»:
Վանուհին իր բլոգի միջոցով ինքնարտահայտվում է: Կարծում է, որ բլոգերները ինչ-որ առումով պետք է լրագրող լինեն.  «Այսօր տեղեկատվական բլոգների միջոցով հանրության ստվար զանգվածը տեղեկացվում է, իսկ դա լրագրողների ֆունկցիաների մեջ է մտնում»,- ասում է նա:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930