Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կիբեռհանցագործությունների ոլորտում լավ մասնագետների պակաս կա». Ոստիկանության պաշտոնյա

Ապրիլ 15,2013 16:09

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում  կատարվող հանցագործությունները` ՀՀ ոստիկանության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ Անդրեյ Յաշչյանի համոզմամբ, յուրահատուկ բնույթ են կրում:

«Այդ բնույթի հանցագործությունները հիմնականում կրում են միջսահմանային բնույթ, այսինքն` հանցագործությունը կարող է սկսվել Հայաստանի տարածքում ու ավարտվել Ճապոնիայում: Հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետության առաջնային գործոններից մեկը հանդիսանում է միջազգային համագործակցությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության պաշտոնյան` ընգծելով, որ հանցատեսակները օրեցօր ավելանում են, իսկ օրենսդրական դաշտը պետք է անընդհատ բարեփոխվի:

«2012 թվականի ընթացքում բաժնի կողմից իրացվել է շուրջ 40 քրեական գործ, իսկ ներկա պահին արդեն կա 22 քրեական գործ: Հանցագործությունները տարաբնույթ են, խոցելիության օբյեկտները` նույնպես»,- նշեց Անդրեյ Յաշչյանը ու հավելեց, որ հանցագործությունների բնույթը նույնպես տարբեր է` սկսած սոցիալական ցանցերի գաղտնաբառերի յուրացումից, մինչեւ լուրջ համակարգչային խարդախություններից:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք տվյալ ոլորտում կա պատրաստված ոստիկան-մասնագետների պակաս, պատասխանեց. «Ոլորտն անընդհատ զարգանում է, եւ ինչքան էլ լավ մասնագետներ ունենանք, միշտ էլ լավ մասնագետների պակաս կա: Վերապատրաստման կարիք միշտ կա: Հանցատեսակների զարգանալուն զուգընթաց` զարգանում ենք նաեւ մենք»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930