Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ խորհրդատվական խումբը հրապարակել է 2012թ. տարեկան հաշվետվությունը

Ապրիլ 15,2013 15:56

2013թ. ապրիլի 15-ին ԵՄ խորհրդատվական խումբը հրավիրեց Խորհրդատվական խորհրդի 12-րդ նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ: Խորհրդատվական խորհուրդն արտահայեց իր գոհունակությունը ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ և հաստատեց ԵՄԽԽ-ի 2012թ. տարեկան հաշվետվությունը:

ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն օգնել է Հայաստանին մի շարք կարևոր ոլորտներում մոտենալ ԵՄ-ին: 2012 թվականի տեսանելի զարգացումների թվում է եղել մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հաստատումը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը:

Դեսպան Տրայան Հրիստեան գոհունակություն է արտահայտել ծրագրի` անցյալում արձանագրված ձեռքբերումների համար: Նա ավելացրել է, “ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆիանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է օժանդակություն դեպի ԵՄ ինտեգրումն ացնցնելու ճանապարհին: Այժմ եկել է ժամանակը առաջընթաց արձանագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի փաթեթի պատրաստման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել կարևոր բարեփոխումների այս գործընթացին:” 2012թ. ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը նաև օժանդակել է եվրոպական ստանդարտներին համահունչ պրոբացիոն ծառայության ձևավորման աշխատանքներում:

Տարեկան հաշվետվության մեջ ներկայացվել է ժողովրդավարական կառույցների հզորացման ոլորտում քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունը: Այս ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում բարելավվել է հանրային քաղաքացիական հասարակության հետ քննարկումների գործընթացը, ինչպես նաև Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Եվրանեսթի` Սոցիալական, կրթական, մշակութային և քաղաքացիական հարցերով հանձնաժողովի նիստը: Միևնույն

ժամանակ Հայաստանի երեք քաղաքական կուսակցություններ ձեռք են բերել դիտորդի կարգավիճակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում:

Խորհրդատվական խորհրդի նիստում դիտարկվեցին ԵՄԽԽ աշխատանքային ծրագիրը և 2013 թվականի հունվար-հունիս ամիսների Կարիքների գնահատման հաշվետվությունը, որոնք մշակվել են համապատասխան շահառուների հետ համագործակցությամբ: Այդ հաշվետվությունը հանդիսանում է 2011 թվականի մայիսին պատրաստված կարիքների գնահատման նախորդ հաշվետվության վերանայված տարբերակ: Հաշվետվությունը պարունակում է բացերի վերլուծություն, որտեղ համեմատվում են գոյություն ունեցող և ակնկալվող իրավիճակները, որի հիման վրա Աշխատանքային ծրագրով առաջարկվում է իրականացնել համապատասխան գործողություններ:

Խորհուրդը նաև դիտարկեց Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքային խմբի կողմից արված առաջարկությունները և քննարկեց ԵՄԽԽ գործունեության III փուլի միջնաժամկետ գնահատման արդյունքները:

Նիստին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ նախագահի աշխատակազմից, կառավարությունից և Ազգային ժողովից, ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ն:

Տարեկան հաշվետվությունը հասանելի է www.euadvisorygroup.eu կայքում անգլերեն և հայերեն լեզուներով:

 ՀՀ-ԵՄ Խորհրդատվական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930