Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» երեկ «Լուժնիկի» ստադիոնում ընդունել էր Պերմի «Ամկարին»:
Մոսկվացիների կազմում կրկին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը, որը հանդիպման 68-րդ րոպեին խփեց իր գոլը` կրկնապատկելով հաշիվը: Յուրան «Սպարտակի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում եւ մրցակիցների դարպասը գրավել չորս անգամ: Նա 13 գոլով գլխավորում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը` իրենից 2 գնդակով ետ թողնելով «Կրասնոդարի» իր նախկին թիմակից Վանդերսոնին եւ «Անժիի» հարձակվող Լասինա Տրաորեին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ