Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք»

Ապրիլ 15,2013 13:57

«Մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք, որ ուզենք էլ, չենք կարող: Բանակը պարտավորվում է տեղեկացված պահել և բաց գործունեություն ծավալել: ՀՀ զինված ուժերում չկան մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնել: Այնպես էլ չէ, որ մեր գործունեության մեջ անում ենք այն, ինչ ցանկանում ենք, մենք կատարում ենք մեր պարտականությունները»,- այսօր խորհրդարանում`«Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, բանակ-հասարակության կապի ամրապնդման գործընթացը միշտ էլ առաջնահերթություն է եղել համակարգի համար: Արդյունքում, ըստ նրա, ոչ միայն բանակում, այլև բոլոր մյուս ոլորտներում զգալի է հասարակության ընդգրկվածությունը, ինչի վկայությունն են մի շարք կարևորագույն փաստաթղթեր, որոնք ձևավորվել են և՛ Ազգային ժողովի, և՛ հասարակության լայն խավերի մասնակցությամբ:

Նախարարի պաշտոնակատարն, ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցի, տեղեկացրեց, որ բանակում մոնիտորինգ իրականացնելու խնդիրներով զբաղվում են ՊՆ-ին կից հասարակական խորհուրդն ու «Զինվոր» հասարակական կազմակերպությունը, բայց, եթե անհրաժեշտություն կա ստեղծել այդպիսի խումբ, ապա ինքը պատրաստ է`պայմանով, որ բաց հարցերը պետք է հրապարակային լինեն, գաղտնի հարցերը՝ գաղտնի պահվեն:

Անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք լուրջ աշխատանք են կատարել անձնակազմի կառավարման ոլորտի կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար. «Կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ, բացառվել են կոռուպցիոն ռիսկերը՝ սպաներին վերապատրաստման ուղարկելու առումով, իսկ ժամկետային զինծառայողների մասով փորձում ենք ամեն ինչ անել, որ գումարով ոչինչ չլինի:

Նա բացառեց, որ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները ծառայում են առանց սահմանափակումների. «Եթե կա նման տեղեկատվություն, կարող եք ահազանգել մեզ, և բոլոր հարցերին ընթացք կտրվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930