Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը. «Այն ուժը, որը ներկայացնում է իմ ընկերը առաջին համարով՝ հիասթափեցրել է»

Ապրիլ 15,2013 13:12

Այսօր «Վարկած» ակումբում Aravot.am-ը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հարցրեց, թե իր կարծիքով ո՞ր քաղաքական ուժերը կկարողանան հաղթահարել 6 տոկոս շեմը: Նա պատասխանեց. «Ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են: Մեր կուսակցությունը «Բարեւ Երեւան» դաշինքով է մասնակցում: ՀՀԿ-ն ուզում է իջեցնել ԺԵԿ-ի մակարդակի: Ժողովուրդը կշտացել է ՀՀԿ-ից, իրենք իջեցնում են այդ մակարդակին՝ կանաչապատում, ասֆալտապատում: Երեւանը ոչ Փարիզն է, ոչ էլ հայաստանյան իշխանությունները ֆրանսիական իշխանությունների որակն ունեն: Եթե ընտրություն լինի՝ «Բարեւ Երեւանը» պետք է ունենա մեծամասնություն: Ինչքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում են, նա կարողացավ մինիմում կորստով հետընտրական զարգացումներ ապահովել, եւ պայքարն էլ չմարեց: Պայքարը շարունակելու լուրջ երաշխիքներ կան: Այս իմաստով «Բարեւ Երեւանը» կրելու եւ քաղաքապետարանը գրավելու լուրջ շանսեր ունի: Իհարկե, փողի ուժով եւ վարչական լծակներով կանցնեն նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Մնացածին արդեն չգիտեմ ինչ հնարավորություն կլինի»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն սկսել քարոզարշավը՝ Պետրոս Մակեյանը վստահեցրեց, որ քարոզարշավը սկսել են. «Քարոզարշավն արդեն երկու ամիս է՝ գնում է: Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, հիմնական պայքարի վեկտորն է: Ժողովուրդը լավատեղյակ է՝ ով է «Բարեւ Երեւանը», ով է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ինչ է ներկայացնում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ մյուսները»:

Մեր հարցին՝ Ձեր նախկին թիմակցի՝ Վահագն Խաչատրյանի հնարավորություններն այս ընտրություններում որքա՞ն եք գնահատում՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Նախկին ու ներկա խոսելիս ասեմ՝ ունեմ շատ ընկերներ ՀԱԿ-ի մեջ, հիմա էլ նորմալ հարաբերություններ եմ պահպանում: Քաղաքական գնահատականները ընկերականի հետ չպետք է փոխկապակցվեն: Ցավոք ՀԱԿ-ի որակական, մարդկային որակները Զուրաբյան Լեւոնն իր խմբով ստեղծեց մի որակ, որը շատ ավելի մոտ էր իշխանական որակներին, որն ինձ համար անընդունելի էր: Դրա համար ժամանակին՝ դեռեւս տարիներ առաջ ես ՀԱԿ քաղաքական խորհրդում ասել եմ, որ եթե ՀԱԿ-ը գա իշխանության, ես չգիտեմ կուսակցությունը ոնց՝ ես անձամբ մնալու եմ ընդդիմություն: Վահագնին ես հաջողություն եմ մաղթում, Վահագնը եւ մարդկային եւ փորձով տնտեսական կառավարման էն ամենածանր տարիներին Երեւանը կառավարել է՝ ի պատիվ իրեն: Բայց էն ուժը, որն այսօր ներկայացնում է առաջին համարով իմ ընկերը, այդ ուժը ցավոք սրտի հիասթափեցրել է ժողովրդին եւ դա Վահագնից կախված չէ»:

Հարցին՝ մտավախությունն չկա՞, որ Լեւոն ՏերՊետրոսյանը կարողանա լինելով լավ լիդեր, Րաֆֆ Հովհաննիսյանի շարժման լիդերությունը խլել Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից եւ ինքը ղեկավարել՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Որեւէ խնդիր չկա: Երբ քաղաքական պայքարը վերածվում է նեղ ընդդիմադիր դաշտի պայքարի, դա նշանակում է ամեն ինչ արվում է՝ իշխանությունը իր գոյությունը պահպանելու, շարունակելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930