Երևանում մեկնարկում է «Արթ-օբյեկտ» նախագիծը
Ապրիլի 16-19-ը Երևանում` VisualGapGallery-ում կմեկնարկի «Արթ-օբյեկտ» նոր նախագիծը, որի նպատակն է երկչափ տարածության մեջ ստեղծագործող արվեստագետին հնարավորություն տալ ստեղծագործել եռաչափ տարածության մեջ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեցին նախագծի մասնակից արվեստագետները: Նախագծի ընթացքում կաշխատի երեք մասնակից` VisualGapGallery-ի տարածքում արթ-օբյեկտների ստեղծման վրա:
Արվեստագետներից Մերի Մունը հայտնեց, որ «VisualGapGallery-ն հետաքրքրված է հատկապես երիտասարդ արվեստագետներով, ովքեր քիչ են ներկայանում. «Պետք է ալտերնատիվ տարբերակներով ավելի փոքր ցուցադրություններ եւ ծրագրեր ներկայացնենք»:
Մունը նշեց, որ նախկինում առավել նպատակահարմար էր արվեստագետների գործերը ցուցադրել վիրտուալ տարածքում` առանց ֆինանսական մեծ ներդրումների, սակայն արդեն կա իրական` ֆիզիկական տարածք. «Դրա կարիքը վաղուց կար, եւ այժմ ցուցադրությունները կազմակերպվում են իմ արվեստանոցում, որը երբեմն gallery է դառնում»:
Կարդացեք նաև
Նկարիչ Արթուր Հակոբյանի դիտարկմամբ` «Արթ-օբյեկտ» նախագիծը ինչ-որ առումով կոնկրետ է, իսկ առաջին արթ-նածագիծն անցկացվել է 2012թ-ին` մի խումբ համախոհ-նկարիչների մասնակցությամբ. «Նրանք նույնպես խնդիր ունեին ցուցադրվելու եւ տարածք էին փնտրում: Բացվեց խմբակային ցուցահանդես, որի նպատակն էր` բարձորակ արվեստ ցույց տալ»:
Բանախոսները տեղեկացրեցին, որ VisualGapGallery ցուցասրահը ներկայացնում է արվեստագետների, որոնք աշխատում են կերպարվեստի, գրականության, երաժշտության, թատրոնի, պարի ոլորտներում: Այսպես, գրականագետ Տաթեւ Չախչախյանը հետաքրքրությամբ է ընդունել գրականության հետ արթ-օբյեկտներ համադրելու առաջարկը: «Գրականությունն ինքնին ամենաբազմաչափ ոլորտներից է»,-ասաց նա:
Գրականագետի խոսքով. «Ներկայիս մշակութային շրջանակում արվեստի ոլորտները մեկուսացած են. ընդհանուր լեզվի եւ շփման խնդիր կա: Հետաքրիր է, երբ արվեստները կարողանում են մեկ գծով շարժվել»:
Իսկ թե ինչ տեսք կունենան արթ-օբյեկտները, տեսանելի կլինի արվեստագետների աշխատանքի ընթացքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իսկ ո՞րտեղ է գտնվում VisualGapGallery-ն ու ժամը քա՞նիսից է մեկնարկոմ նախագիծը