Ուկրաինայի առաջնությունում 22-րդ գոլը խփելուց եւ այդ երկրի ռմբարկուների ռեկորդը կրկնելուց հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մարզաբազայում, որտեղ ապրում է, հանդիպել է «Մեծ ֆուտբոլ» ծրագրի լրագրողին:
«Եթե գերազանցեմ ռեկորդը, դա ինձ համար հպարտություն կլինի: Բայց ես ամեն օր ռեկորդը գերազանցելու մասին չեմ մտածում: Պարզապես, ցանկանում եմ լսել, թե Գայտանան ինչպես կերգի «Շախտյորի» օրհներգը հայերեն», – ասել է Հայաստանի եւ Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստը:
Խոսելով «Շախտյորից» հեռանալու մասին` Մխիթարյանն ասել է. «Ցանկություն ունեմ` ուժերս փորձել մեկ այլ առաջնությունում: «Շախտյորում» ես ինձ շատ լավ եմ զգում: Բայց, կարծում եմ, թիմում ինձ հասկանում են, ղեկավարությունը հասկանում է, որ գալիս է մի ժամանակ, երբ ցանկանում ես իրավիճակը փոխել: Եկե՞լ է այդ պահը, պարզ կդառնա մրցաշրջանի ավարտից հետո»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ