Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ոչ մեկ չզարմանա, եթե մայիսի 5-ին ՀՀԿ-ն հաղթի». Գառնիկ Իսագուլյան

Ապրիլ 15,2013 12:58

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ նշեց, ըստ էության նախագահական ընտրություններից հետո խոսել արտաքին քաղաքականության մասին վաղ է, բայց Հայաստանը միշտ վարել է բազմաշերտ արտաքին քաղաքականություն: Եվ եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնա բազմավեկտոր, ապա խնդիրներ չի ունենա:

«Հայաստանի ներքին քաղաքական կյանքը հանդարտ է, անհանգստանալու կարիք չկա, անգամ նրանից, որ տեղի են ունենում միջոցառումներ, հանրահավաքներ: Այդ միջոցառումները Հայաստանի ներքին կայանքում որեւէ բան չեն կարող փոխել: Տեղի ունեցավ երդմնակալության արարողություն, մեկն էլ`Ազատության հրապարակում, բայց այն լուրջ ազդեցություն չի կարող թողնել: Այժմ մոտենում են Երեւանի ընտրությունները, բայց թե ինչ փոփոխության այն կարող է բերել, պետք է ուշադիր հետեւել այն երեւույթներին, որոնք հիմա տեղի են ունենում: Ըստ էության` բոլոր ընտրատարածքներում ընդդիմադիր կոսակցությունները ունեն նախագահ, կամ քարտուղար, եւ բավական է, որ այդ կուսակցություները զերծ մնան կուսակցական ամբիցիաներից»:

Իսագուլյանի խոսքով` քանի որ ընդդիմադիր կուսակցություններն առայժմ զբաղված են, թե ում հետ համախմբվեն, այս ընթացքում ՀՀԿ-ն իր բոլոր միջոցները օգտագործում է, որպեսզի հասնի հաղթանակի. «ՀՀԿ-ն շատ ակտիվ է աշխատում, եւ նրան մեղադրել չի կարելի ու եթե մայիսի 5-ին նա հաղթեց, թող որեւէ մեկի կողմից այս փաստը զարմանք չառաջացնի»:

Իսագուլյանը կարծում է, որ Հայաստանում մոտակա երկու տարիներին լուրջ քաղաքական զարգացումներ սպասել անիմաստ է, լուրջ գործընթացները սկսվելու են 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո: Բոլորը պետք է լծվեն աշխատանքի, քանի որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ «Ժառանգությունը» արձանագրեց լուրջ թիվ, չունենալով տեղամասերում վստահված անձինք, ռեսուրսներ, բայց կլինի հեղափոխություն, եթե իշխանությունները իշխող քաղաքական մթնոլորտը ճիշտ չօգտագործեն: Եթե չմիավորվեն ընդդիմադիրները, ոչ մի լուրջ բան չեն կարող անել»:

Իսագուլյանը գտնում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում հիվանդություն է տարածվել, ամեն անգամ ընտրություններից հետո սեփականաշնորհվում է Ազատության հրապարակը:

Անդրադառնալով ՀՀՇ-ին` Իսագուլյանը նշեց. «Այդ անունը պետք է փոխվեր, քանի որ այն կարծես բեռ էր դարձել, իսկ ՀԱԿ-ը որպես շարժում պահելն անհնար էր, կարծում է՝ սա է պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց նրան, որ ստեղծի նոր կուսակցություն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930