Այսօր «Տեսակետ» ակումբում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցին, ասաց. «Ես հավատում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը զուտ անձնական այց էր կատարել Մոսկվա, ուղղակի մի ինտրիգ էր պետք ապահովել, քանի որ ամսի 9-ից հետո անհասկանալի իրավիճակ էր ստեղծված, խնդիրը դրված էր, այն իրականացվեց»:
Ինչ վերաբերում է ամսի 9-ի հանրահավաքում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի ներկա գտնվելու փաստին, Իսագուլյանը համոզված է` «Վովա Գասպարյանը իրավիճակը փրկեց եւ կարողացավ իր ողջ էներգիան ներդնել, նա իրեն շատ հանգիստ էր պահում, ավելի առաջնորդ էր, քան նրանք, ովքեր այդ ամենը նախաձեռնել էին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ