Համահայկական երիտասարդական ընդվզումը երեկ տարածել է հետեւյալ տեսանյութը՝ մեկնաբանությամբ. «Հայտնում ենք ձեզ, որ մանկավարժական համալսարանի շենքը օգտագործվում է նախընտրական քարոզչության համար: ԲՈՒՀ-երը պետք է ապաքաղաքականացված լինեն»:
ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունն այս առնչությամբ այսօր տարածել է հետեւյալ պարզաբանումը. «Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի պատին երեկ, ոչ աշխատանքային օրը, առանց համալսարանի ղեկավարության գիտության, տեղադրվել է ցուցատախտակ, որի վրա փակցված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառները:
Մանկավարժական համալսարանը որեւէ կապ չունի տեղադրված ցուցատախտակի հետ: Ըստ օրենքի, դրանց տեղադրման վայրը որոշում են ԿԸՀ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը:
Մանկավարժական համալսարանը երբեք քաղաքական քարոզչությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, իսկ տեսանյութի հերոսները համալսարանի հետ որեւէ կապ չունեն:
Կարդացեք նաև
Մանկավարժական համալսարանի հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Համալսարանը որեւէ պատասխանատվություն չի կրում այդ ցուցատախտակի փակցման համար, եւ իրենք համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան»: