Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակային տեղերի հարցն անորոշ է

Ապրիլ 15,2013 12:03

Այսօր ՄԱԷ-ում ավարտվում է շախմատի «15th Dubai Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի վեց ներկայացուցիչներ:

Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում առավել հաջող դիրք ունեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Նրանք ութ տուրում վաստակել են 6,0-ական միավոր (առաջատարից ետ են  մնում 1,0 միավոր) եւ ընթանում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 10-րդ հորիզոնականներում: Թե մրցաշարի ավարտին նրանք մրցանակային տեղերի կարժանանա՞ն, պարզ կդառնա միայն պայքարի ավարտից հետո:

Մեր մյուս շախմատիստները զբաղեցնում են այսպիսի տեղեր:

27. Հովիկ Հայրապետյան 5,5

31. Տիգրան Լ. Պետրոսյան 5,0

89. Մարկ Բասենցյան 4,0

90. Լիլիթ Գալոյան 4,0

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930