Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը կոչ է անում ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին ձայն չտալ

Ապրիլ 15,2013 12:01

Այսօր Aravot.am-ը «Ուրբաթ» ակումբում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում ո՞ր ուժն ամենամեծ շանսերն ունի հաղթելու: Նա պատասխանեց. «Ես ձեզ ասեմ ով ոչ մի շանս չպետք է ունենա: Օլիգարխ նշանակում է իրեն եւ աշխարհը կործանող: Այդ կործանողների երեք խմբակցություններ կան ՀՀ-ում: Մեծագույն կործանման երեւույթը նա է, որ տնտեսական մարդը պետությունը վերածում է գործիքի, որով ինքը պետք է մաքսիմալ շահույթ ստանա: Դրա համար ունենք եկեղեցի, որտեղ որոշվում է պետք է Բենթլի՞ քշեն, թե՞ ոսկեզօծ պոչով էշ քշեն: Այսպես՝ օլիգարխական միավորում է ՀՀԿ-ն , ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ժողովուրդը պետք է հասկանա՝ սրանք մոտ անգամ չեն կարող լինել իշխանությանը: Երեւանը նույնպես օլիգարխիայի ձեռքերում է»:

Մեր հարցին՝ Տարոն Մարգարյանին, Արմեն Երիցյանին կարծում եք ձայն չպետք է տան հենց միայն նրա համար, որ նրանք ներկայացնում են օլիգարխիկ քաղաքական ուժե՞ր՝ պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Ցանկացած անձ ունի իր դրական եւ բացասական կողմերը, ես ասացի ինչ համակարգի ներկայացուցիչ են նրանք: Քանի նրանց առաջարկում է օլիգարխիա պարունակող քաղաքական ուժը, նրանք մասնակից են պետականության ոչնչացման: Ես չեմ դիտարկում պարոն Օսկանյանին որպես փորձ, հմտություն կուտակած մարդ, որովհետեւ նա սպասարկում է թաքնված օլիգարխին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    Ստորագրում եմ ձեր ամեն խոսքի տակ: Ի վերջո պատմություն լավ իմացողները պիտի որ իմանան, որ Բյուզանդական հզոր կայսրությունը նորից կործանեց օլիգարխիան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930