Լիլում մեկնարկած շախմատի միջազգային օփենում կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, երկու տուրից հետո վաստակել է մեկ միավոր եւ 179 մասնակիցների մեջ ընթանում է 61-րդ հորիզոնականում: Մրցաշարին մասնակցում է նաեւ ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը: Նա 1,5 միավորով 28-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ