Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին ուզում է մեզ փոխել, որ ճշտենք մեր սխալները

Ապրիլ 15,2013 11:17

Ուզում եմ կիսվել իմ խոհերով այս վերջին շրջանի Րաֆֆու կարծես «անհասկանալի» իռացիոնալ «ապաքաղաքական» ուղղորդության վերաբերյալ, հատկապես որ մի քանի անգամ արդեն տարբեր առիթներով «Առավոտի» իմ մեկնաբանություններում անդրադարձել եմ արդեն, փորձել եմ բացատրել «անբացատրելին»:

Պիտի սկսեմ «իռացիոնալ» բառից, քանզի մենք, որ Խորհրդային շրջանի ծնունդ ենք, բոլորս «ռացիոնալ լոգիկայի» կրողներ ենք:

Ես հիշում եմ մարդկանց զրույցները հասարակական տրանսպորտում: Հիմնականում «լոգիկայով» տանում էր նրան, որ մենք «հարիֆ» չենք, որ 2+2 հավասար է …? Հետո դուրս եկավ՝ չէ, 4 չէ:

Տեսեք Խորհրդային Միության կործանումից հետո բոլոր հանրապետություններում (բացի իհարկե եվրոպացի բալթերից) վերարտադրվեց Խորհրդային կառավարման ձեւը… Նույնիսկ մեր մեծ պատմաբան , լիբերալ բուրժուա առաջին նախագահը չտեսավ, թե ինքը, որ «կործանեց» հին կարգերը, փաստորեն մի նոր առաջին քարտուղար է: Եվ դա էլ բերեց 1996-ի անօրինական ընտրություններին եւ հետո «կոմունիստ,կոմսոմոլներին» իշխանությունը ուզուրպացնելուն:
Հարգելի «Առավոտի» խմբագիր, դուք ձեր մի շարք հարցադրումներում ուղղված Րաֆֆուն՝ ուզում եք հասկանալ «լոգիկան», որովհետեւ մենք «գերի» ենք այդ «սովետական լոգիկային»: Ինձ վիճակվել է լինել ոչ միայն հայերի, այլ նաեւ Խորհրդային հրէաների միջավայրում եւ ամենուր այդ «լոգիկան» … տրամաբանության կարծրատիպը …Ւհարկե, շատ դեպքերում դա գործում է, բայց ինչպես Նյուտոնի ֆիզիկայի օրենքները տիեզերքում, եւ հետո Էյնշտեյնի օրենքները հիմա չեն գործում, այնպէս էլ այդ «լոգիկան» …

Միգուցե անհաջող օրինակ է՝ մինչեւ 70-ական թվականները արեւմտյան երկրներում բնակվող հայերի եւ հրեաների բանտերում եղածների թիվը շատ սահմանափակ է եղել, բայց հետագայում Խորհրդային երկրներից արտագաղթող «ոչ հարիֆների» թիվը մեծացավ:
Ես իհարկե հավատացյալ չեմ: Գալով «արեւմուտք»՝ հանդիպեցի իմ հորեղբոր զավակներին, որոնք ծնվել էին արեւմուտքում, եւ երբ շփվում եմ նրանց հետ՝ երբեմն զգում եմ տարբերությունը: Գուցե նրանից է, որ իրենք «հավատացյալ» են, չնայած որ լինելով ձեռներեց գործարարներ, իրենք էլ «ռացիոնալ լոգիկա» կրողներ են մասամբ: Բայց մասամբ, քանզի արեմտյան գործարարության «ռացիոնալությունը» հիմնված է եղել ԱԶՆԻՎ ԽՈՍՔԻ վրա, երբ մարդիկ գործարք են կնքել, պարզապես իրար ձեռք են սեղմել: Ահա որտեղ է թաքնված մեզ համար անհասկանալի «իռացիոնալը», «հավատը»:

Րաֆֆին եւս հավատում է (իհարկե, ինքը «հարիֆ» չի) հավատում է մեր հասարակությանը, որ իրար հետ կարելի է փոխել այն, ինչ ՀՀՇ-ական բուրժուա լիբերալները «կերտէցին» հին խորհրդային կարգերի «կործանելուց» հետո:

Ես մի առիթով արդեն մեջբերում եմ արել Ջոն Լեննոնից «Բաց այդ արկղը» «Open your box». ուզում է ասել՝ լայն բաց աչքերդ, փորձիր տէսնել մեծ պատկերը:

Րաֆֆին ուզում է մեզ փոխել, որ փոխենք, ճշտենք մեր սխալները… ստեղծենք նոր պետություն, նոր կառավարման ՁԵՎ, ԱԶՆԻՎ ԽՈՍՔԻ եւ ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ վրա հիմնված… ԱՌԱՆՑ ՄԵԶ ՓՈԽԵԼՈՒ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿՎԵՐԱՐՏԱԴՐԵՆՔ ՀԻՆԸ…
Գալուստ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Armine G says:

    Լրիվ համամիտ եմ. յուրաքանչյուր հայ պետք է բացի իր աչքերը, տեսնի ճշմարտությունը, զգա արդարության նժարը: Մենք պետք է վերջապես հասկանանք որ ազնիվ ու արդար պայքարով միայն կհասնենք հաղթանակի: Մեր մեջ պետք է կոտրենք վախը Ստալինյան ժամանակներից մնացած: Պետք է հաղթահարենք կասկածը հավատալով մեր փայլուն հաղթանակին: Լուսավոր ապագան հնարավոր չէ կերտել վախով ու նախանձով: Եկեք մի կողմ դնենք մեր անձնական փոքրիկ շահը, նախանձը մեր ընկերոջ հանդեպ, քննադատությունը մեր հայրենկցի հասցեին ու սիրով առաջնորդվենք: Սերը թող լինի մեր առաջնորդը: Մենք կարող ենք հասնել և արժանի ենք ապրել բարձր կենսական ու հոգևոր կյանքով: Մենք կարող ենք ունենալ բարձր կենսամակարդակ, ապահով երկիր, առողջ հասարակություն, միայն թե հավատանք դրան ու ազնվորեն պայքարենք դրա համար:

  2. Արմեն says:

    Այ քեզ մեկնաբանություն: Հանուն Րաֆֆու ինտելեկտի մնացածս դատարկություն ենք և անբարո:

    Բառերը հեղինակինը չեն, սակայն մտքի ընթացքը մոտավորապես …. ճէղան, համաձայն չեմ

    Չէ հաստատ չեղավ

  3. Համլետ says:

    Նախ ինձ հետաքրքիր է,թե՝
    1.Հոդվածագիրը քանի՞ տարեկան է,որ այդքան ,,լավ է հիշում խորհրդային լոգիկան,,:
    2.Ելնելով հոդվածի ,,կուռ ու խիստ տրամաբանական,, կառուցվածքից ու չգիտեմ որ լեզվից (միգուցե՝ եվրոբալթերենի՞ց) հայերեն անհաջող թարգմանությունից՝ արձանագրեմ,որ Նյուտոնի բացառապես բոլոր օրենքները անխտիր ,,գործում են,,՝ անկախ այն բանից թե՝ իր հորեղբոր զավակները որտեղ են ծնվել,այլ՝ ոչ թե ,,որտեղ էին,, ծնվել ու ոչ թե՝ գործարարներ են,կամ՝ ձեռներեցներ,այլ միանքամից՝ ,,գործարար ձեռներեցներ,, ու ,,ռացիոնալ լոգիկա,, կրողներ,չնայած՝ ,,իռացիոնալ,, լոգիկա (հայերենում՝ տրամաբանություն) հասկացությունն ուղղակի աբսուրդ է:
    3.Հարգելի խմբագրություն,կխնդրեի հոդվածները հրապարակելուց առաջ ընթերցել ուշադիր,նոր միայն հրամցնել մեզ:Անկախ նրանից,թե հոդվածներում քանի հանրահայտ անձանց (Նյուտոն,Էնշտեյն,Լենոն,վերջապես՝ ,,մեծն,, Րաֆֆի) անուններ են անհարկի հիշատակվում,ցանկալի կլիներ,որ դրանք լինեին որևիցե իմաստ արտահայտող,այլ ոչ թե՝ սեփական չեղած էրուդիցիայի ցուցադրման անհաջող փորձ:
    Հարգեք Ձեր ընթերցողին,խնայեք մեր հույզերը:
    Շնորհակալութուն:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Համլետ, այդ անունները որ թվարկել եմ արդեն վաղուց էրուդիցիայի ցուցադրություն չեն… 7 րդ դասարանի աշակերտներին հարցրեք Ձեզ կասեն որ Էյնշտեյնի Ֆիզիկան հերքեց Նյուտոնի ֆիզիկան, քանզի Նյուտոնի օրենքները գործում են միայն մեր հայրենի մոլորակում, գրավիտացիայի առկայությամբ է պայմանավորված…իսկ դէ Էյնշտեյնինն էլ ներկաիս Ֆիզիկոսներն են հերքում, փորձեք գնալ գրադարան կամ ինտերնետի մեջ կարդալ…
      Հարգելի Համլետ, Ձեր մտածելակերպը ինձ համոզում է որ ես ճիշտ եմ Րաֆֆու վերաբերյալ…
      Տարիքս մոտ է 62 ին…

  4. Galust Yenokyan says:

    Հարգելի Խմբագիր , Համլետ եւ Արմեն եվ բոլորս, ես մի փոքր զարմանում եմ որ ոչ մեկը չհարցրեց բա էդ բազմահազար հերոս տղերքը որ Խորհրդային մտածելակերպի ծնունդ էին, թողեցի իրենց տունն ու հարազատներին ու գնացին անշահախնդիր տվէցին իրենց արյունը, իրենց կյանքը հանու Արցախի, հանուն մեր ազգային իդեալների…երբ գրում էի Րաֆֆու մասին , նաեվ առանձին ինչպես որ Րաֆիին ես էվս մեղավոր եմ զգում որ ես «արեմուտքներում» իմ քաղցր կյանքն էի վայելում , նրանք ցերեկ գիշեր անմարդկային պայմաններում ՀԱՅ ՄԱՐԴՈՒ Պատիվն էին պաշտպանւոմ, շատերը Ազնվորեն «իռացիոնալ», իսկ մի փոքր մասն էլ թերեվս ապագայի«դիվիդենտների»…
    Ես հիշում եմ Երկաբանության ինստիտուտից (կարծեմ գիտությունների թեկնածու էր) մի հայրենակցի որի հետ երբեմն ավտոբուսի դուրս գալով իրար հետ խոսելով գնում էինք Ակադեմիա…գործի: Նրա նկարը Արցախյան պատերազմի տարիներին տեսա Հայկական մի թերթում,կարդացի… հերոսաբար զոհվել էր իր ընկերներին կրակով պաշտպանելով, կարծեմ իրե տարիքի համար Պախան էին կոչել տղաները, ցավոք իր անունը չեմ հիշում… կարծեմ հայրենադարձ էր…թողել էր կնոջը, երկու երեխաներին …Ես ինձ մինչեվ մահ մեղավոր եմ զգալու նրա, նրանց հիշատակի առաջ… ԱՄԵՆԱ ԻՌԱՑԻՈՆԱԼ քայլը նրանցն էր կարծում եմ: Այս իմ գրածի առթիվ մի հայուհի Նունե անունով շատ ճիշտ գրել է «Րաֆֆին ոչ թե փոխում է հայ ժողովրդին, այլ վերադարձնում է մեզ մեր ազգային իսկական ակունքներին, ազգային ինքնագիտակցությանը՝ մեր իսկական էությանը» ահա մեր հայ ՀԵՐՈՍՆԵՐԸ մեր ագային ինքնագիտակցության ԻՌԱՑԻՈՆԱԼ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԷՆՑ ԿՅԱՆՔԵՐԸ ԶՈՀԵՑԻՆ որ մենք նրանց օրինակով ՓՈԽՎԵՆՔ:

    • Galust Yenokyan says:

      Հ.Գ. Կներեք կամ գուցե Դեդ էին կոչել իմ նշած հերոսին… ես համոզված եմ նա Արցախյան Պատերազմի Ազգային հերոսների թվում է: Իսկ այն «հերոսները» որ կառչել են նախագահական աթոռներից պարզապես սովորական Քաղքենիության զոհեր են…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930