Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին ի թիվս 22 պետությունների մասնակցում էր նաև Հայաստանը:
Մեր 22 մարզիկից 11-ը հաջող անցկացրին իրենց մրցելույթները և այսօր՝ ապրիլի 15-ին հայրենիք կվերդառնան 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալով: Ստորև ներկայացնում ենք մեր չեմպիոններին և մրցանակակիրներին:
Երիտասարդներ
Ջիվան Ղազարյան-48 կգ ՝ ոսկի
Կարդացեք նաև
Գրիգոր Մխիթարյան-52 կգ՝ ոսկի
Մաքսիմ Մանուկյան-57 կգ՝ արծաթ
Արթուր Հակոբյան-74 կգ՝ բրոնզ
Ռոզա Խաչատրյան-52 կգ՝ բրոնզ
Պատանիներ
Էդիկ Պետրոսյան-87 կգ՝ ոսկի
Ալբերտ Սարգսյան-+87 կգ՝ արծաթ
Քնարիկ Ստամբուլցյան-40 կգ ՝ արծաթ
Դավիթ Խաչատրյան-48 կգ՝ բրոնզ
Կարեն Մինասյան-52 կգ ՝ բրոնզ
Հարություն Առաքելյան-65 կգ՝ բրոնզ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա