Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բաբակեխյանի ճակատագիրը կախված է ոչ թե նրա ընկեր Աշոտ Գիզիրյանից, այլ միմիայն Վլադիմիր Գասպարյանից

Ապրիլ 14,2013 20:04

Շիրակի  մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից  անմիջապես հետո Գյումրիում սկսեցին խոսել այն մասին, որ շուտով  մարզը կլքի նաև ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Այս խոսակցությունների հիմքում այն փաստն էր, որ Կարեն Բաբակեխյանը Աշոտ Գիզիրյանի կադրերից  է, նրա մոտ ընկերը և նախկին մարզպետը որոշակի դերակատարություն է  ունեցել նրան մայրաքաղաքից Շիրակի մարզ տեղափոխելու գործում:

Aravot.am-ը  պարոն Բաբակեխյանից հետաքրքրվեց` ճի՞շտ են արդյոք այս խոսակցությունները, կա՞ մտադրություն դարձյալ մայրաքաղաք տեղափոխվելու: «Նախևառաջ սկսեմ նրանից, եկեք հասկանանք իրար էլի, ի՞նչ կապ ունի մարզպետարանը ոստիկանության հետ, դրանք տարբեր կառույցներ են:  Այո , պարոն Գիզիրյանը իմ ընկերն է, ես ընկերությունից չեմ հրաժարվում երբեք: Նա իմ ընկերն է, մենք միասին բավական երկար  տարիներ աշխատել ենք, բայց դա չի նշանակում, որ  եթե պարոն Գիզիրյանը հրաժարական է տվել,  ուրեմն ոստիկանապետն էլ  պետք է հրաժարական տա: Տարբեր  ոլորտներ, տարբեր աշխատանքներ են, մենք մեր ընկերությունը մինչև օրս շարունակում ենք, ոչ մի խնդիր չունենք, բայց ես ունեմ իմ տեղը: Եվ հետո իմ հրաժարականը էսօրվա վիճակով  էդքան հեշտ չէ, որ ես հրաժարական տամ: Ես կադրային սպա եմ, էսօրվա վիճակում միայն ոստիկանության պետը կարող է իմ ճակատագիրը  որոշի` մնա՞մ  ես, աշխատե՞մ, չաշխատե՞մ, գնա՞մ  կամ ուրիշ, մեկ այլ տեղ տեղափոխի իմ ոստիկանության պետը, մարզպետը էստեղ բացարձակապես կապ չունի, և ես էլ հրաժարական չեմ պատրաստվում տալ:

Ես էս մարզում դեռ շատ անելիքներ ունեմ, ես ասել եմ Շիրակի մարզը պետք է հասցնեմ նրան,  որ մեր հանրությունը, մեր ժողովուրդը  ոստիկաններին սիրի, հարգի    ու ինչու չէ, պետք է , պարտավոր է վստահի, պիտի վստահի, ես պիտի հասցնեմ դրան: Թու –թու- թու, հլը որ, ոնց որ կամաց-կամաց, բայց   հաջողվում է ինձ  դա, տեսնենք,  հույսեր շատ  մեծ ունեմ, որ կհաջողվի», -ասաց  Շիրակի մարզի ոստիկանապետը:

Կարեն Բաբակեխյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև շիրակցիների` ոստիկանների հետ շփվելու առանձնահատկությունից, հանցագործությունների բացահայտումից, մարտի 1-ից: Ոստիկանապետի հետ ամբողջական հարցազրույցը առաջարկում ենք ընթերցել առաջիկա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930