Տիրանայում անհասկանալի երեւույթներ են կատարվում մեր գերծանր քաշային ծանրորդների հետ:
Հայկ Հակոբյանի տապալվելուց հետո ասպարեզում մնացած Գոռ Մինասյանը, որը նույնպես պոկում վարժությունում ցույց էր տվել 185 կիլոգրամ, հրում վարժությունում միայն երկրորդ մոտեցմամբ հաղթահարեց 215 կիլոգրամը: Դրանից հետո նա երկար ժամանակ չէր երեւում մրցահարթակում: Եվ ինչպես պարզվեց պայքարի ավարտից հետո, նա, պարզապես, հրաժարվել էր երրորդ մոտեցումից: Իսկ թե ի՞նչ պատճառով, հայտնի չէ: Գոռը երկամարտի 400 (185+215) կիլոգրամով բավարարվեց 7-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ