Տիրանայում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնությունում այս պահին մրցում են գերածանր քաշայինները:
Հայաստանի երկու ներկայացուցիչներից մեկը՝ Հայկ Հակոբյանը, խիստ անհաջող հանդես եկավ: Պոկում վարժությունում նա միայն երկրորդ մոտեցմամբ սանձելով 185 կգ-ն, հրումում նախնական պատվերը՝ 220 կգ-ն, իջեցրեց 5 կգ, սակայն երեք անգամ տապալեց մոտեցումները՝ զրո ստանալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ