Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին. «Շարունակիր պահպանել լուռ հուշարձանիդ վատագույն ավանդույթները»

Ապրիլ 14,2013 18:19

Ստյոպա Սաֆարյանը նախարարին հիշեցնում է Աստծո պատվիրանները՝ մի դատիր, որ չդատվես

Անդրադառնալով «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված միջադեպին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել էր՝ «Ցավում եմ, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվում: Բայց այն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր անում, այն ինչը որ տեսել եմ եւ հետեւել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին»:

Այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց Հրայր Թովմասյանին. «Եթե հարգարժան նախարարը ինքը տարիներ շարունակ լռության է մատնել եւ ամենաաղաղակող տեսագրված հանցագործությունների մասին գնահատական չի տվել՝ պատճառաբանելով, թե  ինքը դատական իշխանության անկախությունը չի կարող վտանգել, դատարաններն են որոշում եւ նման լուռ հուշարձանի կեցվածք է ընդունել, ապա բարի պետք է լինի նաեւ քաղաքական գործիչներին գնահատականեր չտա եւ շարունակի պահպանել լուռ հուշարձանի իր վատագույն ավանդույթները»:

Պարոն Սաֆարյանն ընդգծեց, որ նախարարը նաեւ ցավ է հայտնել Արմեն Մարտիրոսյանի նման լուրջ քաղաքական գործչի հետ կատարվածի հետ կապված. «Բայց եթե դրա հետ միասին նա տալիս  է գնահատական քաղաքական գործչին ոչ վայել պահվածքի վերաբերյալ, ապա ճիշտ կլինի ամեն մեկը գնահատական տա իր պահվածքին, իր լռությանը եւ ընդհանրապես իր խոսքերին, որոնք հասարակության սեփականությունն են դարձել այս տարիների ընթացքում՝ ամենատարբեր միջադեպերի հետ կապված ՝ դա կլիներ բերան կարելու, թե այլ իրադարձություններ: Բոլոր դեպքերում ամեն մեկը պիտի պատասխան տա եւ դատի իր վարքագիծը, ոչ թե ուրիշներինը: Աստվածաշունչը եւ պատվիրաններն ասում են՝ մի դատիր, որ չդատվես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    <>: Առավել դիպուկ հնարավոր չէր նկարագրել այս նախարարին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930