Գերմանուհի Օտրուդ Կաստաունը 2012թ-ի վերջին սահմանեց նոր ռեկորդ` հավաքագրելով խաղալիք ծաղրածուների աշխարհի ամենամեծ հավաքածուն: 1995 թվականից սկսած, տիկին Օտրուդը հավաքել է ավելի քան 2050 օրինակ ծաղրածու:
Չնայած այն բանին, որ Մորոկկոյի հիմնական կրոնը Իսլամն է, այդուհանդերձ այստեղ արգելված չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ:
Կանադական ջրարջը դարձել է համացանցի նոր հերոսը: Տորոնտոյում մի բուժքրոջ հաջողվել է նկարահանել, թե ինչպես է ջրարջը շատ ճարպկորեն անցնում հեռախոսի լարերի վրայով: Մեկ շաբաթվա ընթացքում հոլովակը հասցրել են դիտել ավելի քան 500 հազար մարդ: