Հայտնի է մեծ աղմուկ հանած odnoklassniki.ru սոցիալական ցանցի խափանման պատճառը: Այն կոնֆիգուրացիոն ֆայլն է եղել, որի գործածումը հանգեցրել է ծառայության համակարգի խափանմանը. հայտնել է odnoklassniki.ru սոցիալական ցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը:
Ծառայության տնօրեն Իլյա Շիրոկովը ասել է, որ կայքի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցի ծառայությունում գործածվել էր նոր կոնֆիգուրացիոն ֆայլը, ինչն առաջ էր բերել անդառնալի փոփոխություններ:
Մյուս խոշոր սոցիալական ցանցերից մեկը՝ Twitter-ը, հայտարարել է, որ ձեռք է բերել երաժշտական ծրագիր և կարող է ձայնագրություններ ներկայացնել: Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված We Are Hunted-ը թողարկվել է 2007-ին՝ Ավստրալիայում, որն իր օգտատերերին թույլ էր տալիս հետևել նոր կատարումներն ու նրանց հեղինակներին:
Նորամուծություններից բացի` Twitter-ում օր օրի ավելանում է նաև կեղծ ընթերցողների թիվը: Իտալացի հետազոտողներն ուսումնասիրել են հետևորդներին խաբելու առաջարկությունները ու հրապարակել են զեկույց այս «գորշ» բիզնեսի վիճակի մասին: Անդրե Ստրոպան և Կառլո դե Միշելին ուսումնասիրել են Twitter-ում ստվերային շուկան, ինչպես հայտնել են նրանք՝ ներկայումս ինտերնետում գործում են կեղծ ընթերցողների «բոտերի» վաճառքի մի քանի տասնյակ ծառայություններ, այս մասին գրել է The New Yourk Times-ը:
Օգտատերերի զգալի թիվ ունեցող Facebook սոցցանցի հիմնադիր Ցուկենբերգը ներկայացրել է Facephone-ը, որը աժիոտաժ չի առաջացրել Նյու Յորքում:
AT&T ընկերության բջջային մատակարարման հաճախորդների գրասենյակներում, որը մի ժամանակ եղել է iPhone-ի առաջին օպերատորը, Facephone-ի վաճառքի առաջին օրը շատ թվով հաճախորդներ չեն գրանցվել. «Այսօր եղել է մի քանի մարդ, մասնավորապես դեռահաս աղջիկներ, որոնք ձեռք բերեցին այդ սմարթֆոնը: Իհարկե առաջին հերթին այն նախատեսված է Facebook սոցիալական ցանցի երկրպագուների համար», – Ria Novosti-ին ասել է AT&T գրասենյակի մենեջերներից մեկը:
Յուրաքանչյուր շաբաթ Google-ը զարմացնում է իր նորույթներով. այս ամգամ էլ գործարկել է վիրտուալ կտակի ծառայություն: Այն թույլ է տալիս օգտատիրոջ մահանելու դեպքում տնօրինել նրա փոստը կամ Google-ի այլ ծառայությունները, այս մասին գրել է Ria Novosti-ն: Ընկերության բլոգում հաղորդվում է, որ Google-ի ծառայությունների շարքում նոր արտադրանքը կոչվում է Inactive Account Manager (Չգործող օգտահաշիվների ծառայություն):
Տիգրանուհի Թասլակյան