Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա աղջկա բռնաբարության գործով դռնփակ կհարցաքննվի դատաբժիշկը

Ապրիլ 14,2013 17:44

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի համարում

 Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում  է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Ա. Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ:  Ա. Մաճկալյանն  ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան:

Սույն դատավարությունը ընթանում է դռնափակ  ռեժիմով:  Ապրիլի 12-ին այս գործով դատական հերթական նիստը չի կայացել ամբաստանյալի պաշտպան Անահիտ Ալոյանի դատարան չներկայանալու պատճառով:

Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 22-ին  դատարանում  կհարցաքննվի  այս գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացություն տված  դատաբժիշկը: Նշենք, որ ամբաստանյալն  անչափահասի բռնաբարության համար իրեն մեղավոր չի համարում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930