Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երևանում ծնվել ու մեծացել եմ, և Երևանի համար ամեն ինչ էլ անելու եմ». Արմեն Երիցյան

Ապրիլ 14,2013 16:35

A-2 A_1«Դուք ավելի լավ եք աշխատելու, քան մենք: Ձեզանից հետո եկած սերունդները ավելի լավ են աշխատելու քան դուք: Դրա համար հարկավոր է, որ մենք յուրաքանչյուրս  մեզ հասած ժամանակահատվածում կարողանանք ներդնել այն ենթակառուցվածքները, այն երաշխիքային մեխանիզմները, ինչը որ որևէ կիսագրագետ, պատահաբար կառավարման համակարգում հայտնված  չինովնիկները չեն կարողանում  անել և մենք կարողանանք ձերբազատվել նրանցից»,- այս մասին այսօր  «Կոնգրես» հյուրանոցում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ասաց Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը:

Բանախոսն անդրադառնալով կրթական ոլորտին, ասաց, որ իրենք կկանխեն այն վարակը, որն առկա է, որտեղ արգելում են երեխաներին նախադպրոցական կրթական դպրոց հաճախելու իրավունքից: «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ երեխային չեն ընդունում մանկապարտեզ, պատճառաբանելով, որ տեղ չունեն: Տեղական ինքնակառավարում, քաղաքային համայնք, ամեն ինչի փող ունեք,  երեխաների մանկությունը անցկացնելու, դաստիարակելու, կրթելու  համար միջոցներ չունե՞ք»,-ընդգծեց Շահինյանը:

ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեզ հետ առանձնազրույցի ընթացքում ասաց, որ երիտասարդները մեր այսօրվա ապագան են և այսօր բարդ տեխնալոգիաների դար է. «Երիտասարդները պետք է տեսնեն մեր աշխատանքը և իրենք էլ միանան մեզ, որովհետև  վերջապես այդ պորտֆոլյոները պատրաստվում են հենց երիտասարդների համար»:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում իր ուժերը այսօրվա մրցակցային դաշտում, պրն. Երիցյանը պատասխանեց. «Ծրագրեր բոլորս էլ ունենք, բայց պետք է այն կյանքի կոչվեն: Շատ կարևոր է, որ այդ ծրագրերը մահացած չծնվեն, որն ամենավտանգավորն է: Մենք կարող ենք անել ավելին, որովհետև մենք մեր ուժերի վրա վստահ ենք: Ես Երևանում ծնվել  մեծացել եմ, իմ Երևանը սիրում եմ և Երևանի համար ամեն ինչ էլ անելու եմ»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930