Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի նախորդ երկու` «Քամի» եւ «Քեզ մի օր թողեցի» տեսահոլովակների շարունակությունն արդեն Youtube վիդեոհոսթինգում է: Ընդամենը ժամեր առաջ է կայացել տեսահոլովակի պրեմիերան: Ինչպես ավելի վաղ էր նշվել` տեսահոլովակների հիմքում իրական պատմություն կա: Թվով երրորդ տեսահոլովակը կոչվում է` «Ռեքվիեմ»: Խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ ռեժիսորը` Արեն Բայադյանը: Թեեւ քիչ, բայց կարծիքներ հնչել են: Կար մի օգտատեր, ով նախորդ երկու տեսահոլովակներից ավելի շատ այս մեկն էր հավանել:
Արամ Արարատյան